10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև՝ մեր ռազմագերիների խնդրի մասին. Աշոտյան

Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընքացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է հատուկ բանաձեւ՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա գրել է. «Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող եւ  հումանիտար իրավունքը այլանդակ […]

Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ […]

Անվտանգության խորհրդի նիստ է եղել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկությունը տարածվել է Telegram-ում Կառավարության ալիքով։ Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ՝ Իշխանասարի մոտակայքում մոտ 3 կմ առաջ է եկել՝ մտնելով ՀՀ տարածք։ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, […]

Սյունիքի մարզպետը հանրային պարսավանքից ու հայհոյանքներից հետո «դարձի» է եկել

 Սյունիքի մարզպետը հանրային պարսավանքից ու հայհոյանքներից հետո «դարձի» է եկել Առավոտյան Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում էր, թե տեղեկություն չունի, որ թշնամին գիշերը շուրջ 4 կիլիոմետր առաջ է եկել իր ղեկավարծ մարզում։ Այնուհետ վերջինս հայտարարեց, թե իբր ադրբեջանական զորքը «մոլորվել»  է և սխալմամբ է ներխուժել Սյունիք՝ պաշտպանելով թշնամուն, որի պատճառով հայհոյանքների արժանանալուց հետո, վերջինս հայտարարեց, […]

Նկատե՞լ եք, որ դեբիլների ու դավաճանների այս իշխանության նույնիսկ ստերն են անտաղանդ ու ծիծաղելի․ Միքայել Մինասյան

Արդեն ես էլ ունեմ #antinikol շապիկ. ամենամոդայիկ ու թրենդային շարժումից հետ չմնալու համար արեցի առաջին սելֆիս:)  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա գրել է. «Հ.Գ. Նկատե՞լ եք, որ դեբիլների ու դավաճանների այս իշխանության նույնիսկ ստերն են անտաղանդ ու ծիծաղելի, թեպետ թվում էր՝ 44 օր ամբողջ ազգին խաբելուց […]

Ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում. Մետաքսե Հակոբյան

Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը. ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ասեցիր ու արեցիր: Պատերազմի առաջին օրերին եկել, աչքերդ վերուվար անելով, շուրթերդ փքած, մեզ պատմում էիր, որ […]

ՀՀ ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է պետական սահմանին միջադեպի մասին

Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։ Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել է ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ […]

«Այս ո՞ւր ենք հասել… Մի՞թե այդ մեկ պատահականությունն իզորու է ավերելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել բոլորիս համահավաք ջանքերի ու հազարավոր նվիրյալների արյան գնով». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հետաքրքիր է, ինչպիսի «վայնասուն» կլիներ հանրային տարբեր շրջանակներում, եթե 1994-ից մինչև 2018 թվականը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որևէ հատվածում հակառակորդն իր դիքերն առաջ տար գոնե մի քանի մետր… 2016-ի ապրիլյան քարօրյա պատերազմի արդյունքում, երբ թշնամին հարյուրավոր զոհերի և բազմաքանակ զինտեխնիկայի կորստի գնով շփման գծի հյուսիսում և հարավում […]

Ռազբորկաների եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթի ուժ է ձեռք բերում «թավշյա» Հայաստանում. ԱԱԾ սպաներ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հայտարարությամբ է հանդես եկել։ «Օրեր առաջ նշել էինք, որ վերջին մեկ-երկու տարում Հայաստանում քրեածին իրավիճակը դարձել է բացառիկ տագնապահարույց, հատկապես աճել է հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Հատկանշական է, որ այս ամենն ուղեկցվում է պետական պաշտոններում զբաղվածների ակտիվ մասնակցությամբ։ Ընդամենն օրեր առաջ էր հրազենի գործադրմամբ սպանության փորձը երևանյան հայտնի […]

«Դիտեք տեսանյութը և համոզվեք ինքներդ․․․ Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե կոնկրետ երբ են սպասվում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կոնկերտ որոշումները, մի շատ ուշագրավ հայտարարություն է արել: Բայրամովն ասաց բառացի հետևյլաը. «Չեմ ուզում հիմա ինչ-որ կոնկրետ մարշրուտ մատնանշեմ, որպեսզի ՈՄԱՆՑ համար լրացուցիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի