10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են. այս պահին բանակցում են». Իրինա Յոլյան

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։ Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ […]

Փոխզիջման անհրաժեշտությանը լավատեսությամբ վերաբերողները կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ. Սենոր Հասրաթյան

Ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին շուրջ երկու տարի հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Սեյսուլան հայկական բնակավայրը: Դա Արցախյան առաջին պատերազմի վերջին ճակատամարտն էր, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը: Նա նաև նշել է. «Տրածաշրջանային ընթացիկ և աշխարհաքաղաքական զարգացումները գնալով, ավելի տեսանելի են դարձնում, որ բոլոր նրանք, ովքեր, […]

3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել

3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել Վանաձոր քաղաքի (ДУЦ) զորամասին «տագնապ» հրամանով այս պահին բարձրացնում են դիրքեր: Հայկական կողմը ևս ի պատասխան թշնամու առաջխաղացման սկսել է զորք կուտակել: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին հրահանգվել է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում կամավորագրվելու համար:

Հայաստանի ՊՆ-ն մարտական պատրասստության թիվ 1 ատիճանի է բերվել

Հայաստանի ՊՆ-ն մարտական պատրասստության թիվ 1 ատիճանի է բերվել Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սյունիքի և Վայոց ձորի սահմանային հատվածներում հակառակորդը զորք է կուտակում այս պահին՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:

Հրատապ. Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում

ՀՐԱՏԱՊ. Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարտեր են ընթանում Սյունիքի մարզի՝ Իշխանասարի ուղղությամբ: Շուրջ կես ժամ առաջ հակառակորդը հարձակում է նախաձեռնել: Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են: Լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվել: Այս տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել ՊՆ–ից, որտեղից խոստացան առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր առջև նվազագույնն երկու խնդիր է դրել. Տիգրան Աբրահամյան

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» և նրա նկատմամբ հավակնությունները տարբեր դրսևորումներ են ստանում: Ադրբեջանում շտապում են, որովհետև Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ իրենց նախընտրելի թեկնածուի պարտվելու հավանականությունն աճում է: Խնդիրն այն չէ, թե ինչով է Ադրբեջանն օգնում այս իշխանություններին, […]

Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 1994 թ. ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրի ստորագրման 27-ամյակի կապակցուևթյամբ: «27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են […]

Քաղաքապետարանը երկու օր է՝ ընդհանրապես վառելիք չի մատակարարել.շուրջ 250 վարորդներ վաղ առավոտից գործադուլ են անում /տեսանյութ/

Քաղաքապետարանը երկու օր է՝ ընդհանրապես վառելիք չի մատակարարել. ավոբուսների ու միկրոավտոբուսների շուրջ 250 վարորդներ վաղ առավոտից գործադուլ են անում՝ դժգոհելով Երևանի քաղաքապետարանից Վարորդները նշում են, որ 1 ամիս է դիզվառելիքի խնդիրներ ունեն, արդեն 2 օր է բացարձակ չեն ստացել. հազարավոր քաղաքացիներ առավոտյան չեն կարողացել հասնել աշխատանքի՝ տրանսպորտի բացակայության պատճառով:

«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին  ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 354, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 950-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4272 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 12-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի