Որոշ ոստիկաններ համակարգի հետ կապ չունեն. միայն համազգեստ են հագել, իրենց լկտի են պահում
24news.am
24news.am
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության 3-րդ մասնաշենքը և «Ժողովրդավարության բաստիոնը» պաշտպանելիս, ոստիկանների կողմից բիրտ ուժով հեռացված այս անմեղ աղջնակը տեղափոխվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ըստ շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակցի բալիկի մոտ կար կոտրվածք: Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ»։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Համաժողովրդական շարժման հարցերին, իշխանության փոխարեն պատասխանում են ոստիկանները: Հայաստանի ու Արցախի ապագային ուղղված շատ կոնկրետ և կարևոր հարցադրումներին պատասխանում են հայ ոստիկանները, թուրքական ոճով` բիրտ ուժ կիրառելով: Ոստիկանությու՜ն, բա հետո՞: Հիմա ըստ ձեզ, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմ՞ւմ, իսկ Հայաստանն էլ թուրք-ադրբեջանական […]
«Դիմադրություն» շարժումը ավարտեց ակցիան Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։ Ընդդիմադիր պատգամավորներին այդպես էլ թույլ չտվեցին մտնել շենք՝ հանդիպելու նախարարներին։ Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ, իրենց տեղեկություններով, նախարարները տեղում չեն։ Նա ասաց, թե նախարարներն, այդպիսով, կողմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց երթը շարունակել, ճանապարհին կորոշեն է՝ ինչ են անելու։
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունն իր էս կարգի գործողություններով, խաղաղ ցուցարարների, պատգամավորների հանդեպ վայրի, անհավասարաչափ, կոշտ հարձակումներով կրկին ապացուցեց, որ ինքը եւս դավաճան է ինքը եւս հայրենադավ է, ինչպես էն բանը, ում պաշտպանում է… Էսպես չի մնալու, դավաճանը հեռացվելու եւ մեկուսացվելու է, մեղք եք, պարոնայք սպաներ, հասկացեք […]
























