22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես է Մանվել Փարամազյանը ծաղիկներով դիմավորում Աննա Հակոբյանին

Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելեց Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

 

Նրանց հյուրընկալեցին Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:

Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրեց Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:

Նրա  և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվեց պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ էր և պատերազմի դաշտ մեկնեց 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։ Տիկին Թադևոսյանը Աննա Հակոբյանին ցույց տվեց իր ստացած մեդալները և պատմեց, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակեց մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո վերադարձավ հայրենիք և տարիներ շարունակ աշխատեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Աննա Հակոբյանը հետաքրքրվեց 100-ամյա տատիկի առողջությամբ։ Նա պատասխանեց, որ հիշողությունից չի բողոքում, միայն լսողությունն է վատացել։ Զրույցը շարունակվեց Արշալույս տատի ասմունքով։ Նա արտասանեց Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը:

Տիկին Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ