06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊՆ-ում կադրային ջարդ է սկսվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվելու է լայնածավալ կադրային ջարդ: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը 58 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։ Ըստ այդ փոփոխությունների՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

Եվ, ահա, հենց այս որոշումն է Պաշտպանության նախարարությունում իրավիճակ փոխել: Բանն այն է, որ ինչպես Գլխավոր շտաբում, այնպես էլ նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Փաստ է մեկ բան, որ շատ պաշտոնատար անձինք են ազատվելու, եւ նոր նշանակումներ են կատարվելու, այնպես որ, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն ՀՀ զինված ուժերում, որտեղ սթրեսները պարբերաբար հաջորդում են մեկը մյուսին»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ