14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց հո ամբողջ կյանքում չե՞ք գալու. Սերժ Սարգսյանը`դատարանի բակում իրեն սպասողներին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատական նիստին նախատեսված էր վկաների հարցաքննությունը, սակայն հրավիրված վկաներից որևէ մեկը չէր ներկայացել դատարան: Դատական  հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ը՝ ժամը 14:30-ին։

Դատարանի բակում հավաքվել էին Սերժ Սարգսյանի համակիրները, որոնց նախագահը շնորհակալություն հայտնեց

«Շնորհակալ եմ, որ եկել եք», – ասաց նախագահը:

 

«Միշտ կգանք, բայց թող վերջանա էս գործը», – արձագանքեց համակիրներից մեկը:

Սերժ Սարգսյանն էլ, ի պատասխան, ասաց. «Միշտ…հո ամբողջ կյանքոմ չե՞ք գալու»:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ