05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔՊ-ն Սյունիքում խորհուրդներ է ընտրում. «Հրապարակ»

«Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում եւ Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Երեւանից կուսակցական պատվիրակություն կմեկնի մարզ։ Մենք տեղեկացանք, որ Մեղրին իր կուրացիայի տակ է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, առավել թեժ մրցակցություն սպասվում է Կապանում, որտեղ խորհրդի նախագահի երկու հավակնորդ կա՝ զարմիկներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Բաբայանը։ Չի բացառվում, որ երրորդն էլ միանա:

Պակաս ուշագրավ չեն լինի Մեղրիի ընտրությունները։ Այստեղ ՔՊ խորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարում են համայնքի ղեկավարի նախկին ԺՊ, կարատեիստ Արարատ Թումանյանը եւ համայնքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետ Արթուր Աթանեսյանը: Չնայած տեղի ՔՊ-ականները դեմ են Թումանյանին՝ համարում են, որ նրա պատճառով է ՔՊ-ն պարտվել ՏԻՄ ընտրություններում, սակայն Թումանյանը չի հանձնվում: Նախօրեին էլ նա հանդիպել է Աննա Հակոբյանի հետ: Չնայած նման բան նախատեսված չի եղել, սակայն Թումանյանը հատուկ այցելել է Խաչաց տուն, որտեղ հյուրընկալվել էր վարչապետի կինը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ