14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատ Եսայանը նեղացել է ՀՅԴ-ից. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների, “Երկիր” օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը հրաժարվել է խմբագրի պարտականություններից` ՀՅԴ համամասնական ընտրացուցակում չընդգրկվելու պատճառով: Այժմ ՀՅԴ-ի “Երկիր” օրաթերթը խմբագրում է Սեւակ Հակոբյանը: Բագրատ Եսայանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը: Նա ասել է, որ 1 տարի 2 ամիս առաջ իրեն առաջարկել են խմբագրել օրաթերթը, եւ այս ընթացքում […]

Բրիտանացիները միավորո՞ւմ են ընդդիմությանը. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի քաջատեղյակ աղբյուրի` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ակտիվ խորհրդակցությունների մեջ է ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձգտում է բոլորին մեկտեղել կլոր սեղանի շուրջ: Նպատակը` ընտրություններից հետո բոլոր ընդդիմադիրների մասնակցությամբ արդեն խորհրդարանում ձեւավորել միասնական կոալիցիա: Նույն աղբյուրի համաձայն` այդ ուղղությամբ շփումներ կան նաեւ իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչների հետ:

179 թեկնածու մեծամասնական ընտրակարգով

Հայաստանի թվով 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 179 թեկնածու: Ներկայացնում ենք նրանց ցանկը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք Առուստամյան Գայանե Բենյամինի – անկուսակցական, ազատ լրագրող, ինքնառաջադրում Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի -ՀՀԿ, Աժ պատգամավոր Մանուկյան Արսեն Լեւոնի –անկուսակցական, ինքնառաջադրում Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի –“Ժառանգություն”, ԱԺ պատգամավոր Թիվ 2 ընտրատարածք Կարապետյան Վլադիմիր Վլադիմիրի –անկուսակցական Հայրապետյան Հայկ Ժորայի –անկուսակցական […]

Այնուամենայնիվ, Արգամիչը մեծամասնականով առաջադրվեց

Թիվ 17 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերը, առաջադրվեց ՀՀԿ նախընտրական շտաբի պետի եղբայրը` “Արտաշատ-Վինկոն” ՓԲԸ նախագահ Հենրիկ Աբրահամյանը: Նա ՀՀԿ անդամ է, բայց ինքնառաջադրվել է: Հիշեցնենք, Հենրիկ /Ջոնիկ/ Աբրահամյանի առաջադրման հետ կապված տեւական ժամանակ տեղեկություն կար, թե նա չի առաջադրվելու մեծամասնականով: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է Արտաշատի թիվ 1 միջն. դպրոցի […]

Նիկոլ Փաշինյանին զարմացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը

Քիչ առաջ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցող եւ Հայ ազգային կոնգրեսի կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը տարածել է հայտարարություն. “Ես` Նիկոլ Փաշինյանս, երեկ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Հենց այս ընտրատարածքում առաջադրվելը բխում է Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, դրանից առաջվա իմ քաղաքական […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ կենսաթոշակառուն է. 8 կուսակցություն եւ 1 դաշինք

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի,  մարտի 22-ին ավարտվեց մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում համամասնկան եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամկետը: Այսպիսով, մայիսի 6-ի համամասնական քվեարթերթիկում, թերեւս, եթե ինքնաբացարկ չլինի, կլինի 8 կուսակցության եւ մեկ դաշինքի անուն: Ըստ ԿԸՀ կայքի, այդ քաղաքական ուժերն են /ներկայացվում է ըստ այբբենական կարգի եւ ցուցակների առաջին 3 թեկնածուների անունները/. […]

Տեղումներ կլինեն, բայց ջերմաստիճանը չի նվազի

Ըստ “Հայպետհիդրոմետ” ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի, մարտի 23-ին տեղումներ են սպասվում Հայաստանի արեւելյան շրջաններում, եւ 27-ին` շրջանների զգալի մասում: Երեւանում մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 27-ին` օրվա երկրորդ կեսին, կանխատեսվում է անձրեւ: Պետրոսյանի խոսքով` օդի ջերմաստիճանը մարտի 23-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, արեւելյան շրջաններում` 6-8-ով: Մարտի 24-ի գիշերը կանխատեսվում է […]

Փնտրվում են մեղավորներ.որտեղի՞ց հետ բերել կենսաթոշակառուներին տրված 76 միլիոնը /վիդեո/

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց, որով կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարները 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ կմնան ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց: Գանձումները կատարվում էին օրենսդրության խախտմամբ` անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերում, օրինակ, երբ անձը ստացել է եւ պաշտպանության նախարարության, եւ ծերության կենսաթոշակ: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար […]

Կառավարությունը Թեղուտի խնդրով քննարկում է նախաձեռնել, բնապահպանները խոստանում են չմասնակցել

Վաղը մարտի 23-ին Վանաձորում կառավարության անդամների, հկ-ների եւ շահագրգիռ կազմակերպությունների ու պատգամավորների մասնակցությամբ Թեղուտի խնդրի հետ կապված քննարկում տեղի կունենա: Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Վաղը կայանալիք լսումներին,  կմասնակցեն ՀՀ բնապահպանության, Էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ մշակույթի փոխնախարարները: Ի դեպ, “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության անդամները հաղորդագրություն են տարածել, որում հայտնում են, որ […]

Նիկոլը մեծամասնականով`Ալեքսանյանի դեմ

10 րոպե առաջ “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Սպասվում է  Փաշինյանի հայտարարությունը: Նշենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել են նաեւ անկուսակցական Սամվել Ալեքսանյանը եւ անկուսակցական Վարդան Վարդանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի