25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուքիասյանին դատարանը նույնպես մերժեց. գործարարի փաստաբանները թերացե՞լ են /լրացված/

Ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի` Խաչատուր Սուքիասյանի ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 28-ի թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որոշեց մերժել:

Հիշեցնենք, որ Սուքիասյանը դիմել էր դատարան, պահանջելով վերականգնել նրա ըտրվելու իրավունքը:

Մասնավորապես, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պաշտոնական տեղեկանքի,  Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, 10 ամիս եւ 20 օր բացակայել է:

Ի դեպ, պատասխանողը`  թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը իր պատասխանում նշել էր, որ  “հայցվորը սույն հայցի շրջանակներում փորձ է կատարում վիճարկել տեղեկանքի կամ ավելի ճիշտ` գրության բովանդակությունը: Նշված գրության իրավական բովանդակությունն ընդհանրապես չի կարող սույն վեճի շրջանակներում դառնալ քննարկման առարկա “քանի որ տեղեկությունները տրամադրում է լիազոր մարմինը”,  իսկ եթե կողմը համակարծիք չէր տրամադրված տեղեկությունների բովանդակության հետ,  ապա վերջինս պետք է սահմանված կարգով եւ ժամկետներում վիճարկեր վարչական մարմնի գործողությունները,  ինչը չի կատարվել եւ փորձ է կատարվում սեփական անգործության հետեւանքները լրացնել` նման հայցադիմում ներկայացնելով”:

Ստացվում է  այնպես, որ Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ինչ-ինչ պատճառներով չե՞ն պահպանել օրենքով սահմանված գործողությունների բողոքարկման ժամկետները, ինչի արդյունքում այդ բացը լրացնելու համար նման հայցադիմում են ներկայացրել դատարան, մինչդեռ՝ կարող էին պարզապես բողոքարկել ՀՀ ոստիկանության գործողությունները:

Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանից Henaran.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ: Սակայն վերջինս ասաց, որ հաղորդագրություն է պատրաստվում եւ ամեն ինչի մասին այդ տեքստում կլինի: Նշենք նաեւ, որ վարչական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Հ.Գ.  Նյութը պատրաստ էր թողարկման, երբ Խաչատուր Սուքիասյանի մամուլի պատասխանատուից ստացանք հետեւյալ հաղորդագրությունը> “2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել եւ չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները:

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ