17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շմոլ գազից մասսսայական թունավորման պատճառը

Վերջերս հանրապետության տարբեր շրջաններում հաճախակի են դարձել շմոլ գազից թունավորման դեպքերը: ‘’Հայռուսգազարդ’’ ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ թունավորումները կապված են գազասարքավորումների, ինքնաշեն վառարանների անսարքության եւ գազի անվտանգության կանոնները խախտելու հետ: ‘’Շմոլ գազից թունավումների դեպքերի գերակշիռ մասում բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքավորումները անջատված են եղել: Սա  բնակիչների կողմից անվտանգության կանոնների կոպիտ […]

Կանանց հիշողությունները երբեմն ճշգրիտ չեն

Պատահում է, որ հակառակ սեռի ներկայացուցչի հետ նույն թեմայի շուրջ զրուցելիս թվում է, թե տարբեր բաներից եք խոսում: Կանադացի գիտնականները պարզել են` ինչու են տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ հիշում իրադարձությունները: Մոնրեալի համալսարանի գիտաշխատող Մարկ Լավուան պնդում է, որ տղամարդիկ ավելի լավ են մտապահում կյաքնի դժբախտ պահերը, մինչդեռ կանայք իրենց հիշողության մեջ պահում են դրական […]

ՀԱԿ-ի ակտիվիստը` հեռացված, փաստաբանի դեմ էլ` կարգապահական վարույթ

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը  այսօր հետաձգվեց մինչեւ փետրվարի 7-ը: ՀԱԿ չորս ակտիվիստները մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ: Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ […]

Հրազդանցի աղջնակի մահվան մեջ կասկածյալ բժիշկը աշխատանքի չի գնում

“Հրազդան”բժշկական կենտրոնում կատարված նշագեղձերի վիրահատությունից հետո մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի բժիշկը իր հաշվին արձակուրդ է վերցրել: Նա աշխատանքի մեջ է եւ առողջապահության նախարարության հանձնաժողովը, որը զբաղվում է դեպքի քննությամբ, նախնական վերլուծության ժամանակ, երեւի որոշում կկայացնի բժշկի հետագա գործունեության մասին: Henaran.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետարանի առողջության եւ սոցապահովության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը այլ մանրամասներ չասաց: Նրա […]

Սեփական երեխաներին խեղդամահ արած մոր դատը հետաձգվեց

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարանի Վեդիի նստավայրում սկսվեց  2011թ. սեպտեմբերի 6-ին իր մանկահասակ երեխաներին խեղդամահ արած Ոոզա Ալոյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ  Ալոյանի նկատմամբ խափանման միջոց Էր ընտրվել հարկադիր բուժումը “Նուբարաշեն” ՊՓԲԸ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում: Ըստ բժշկական եզրակացության, Ռոզան  անմեղսունակ է: Նրա փաստաբան Լուիզա Հարությունյանը պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է […]

‘Սարդարապատ’ շարժումը բաց նամակ է հղել Շառլ Ազնավուրին

Այսօր ‘Սարդարապատ‘ շարժումը բաց նամակ է հղել հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որում մասնավորապես ասված է.’ Պատվարժան մաեստրո, oրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլեւ հայկական կազմակերպությունների ու անհատների տեւական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաեւ Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի […]

120 հազար ընտանիքներ կօգտվեն սոցիալական փաթեթից. ֆինանսների նախարար

2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթը, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակեր­պություն­ների վարչա­կան եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների  համար: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և […]

Փետրվարի 19-ին մարդիկ կտեսնեն Թումանյանի շարժվող պատկերը

Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Թումանյանի տուն-թանգարանը բացառիկ միջոցառումներ է նախապատրաստել թանգարանի այցելուների համար: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նրա խոսքով` թանգարանի սրահներից մեկում կլինի Թումանյանի պատրանքային  շարժվող կերպարը: ‘’ Այցելուները կտեսնեն Թումանյանին թերթ կարդալիս, ժպտալիս, իրենց մոտենալիս, գլխարկը հանելիս: Այս բացառիկ նորամուծությունը ստացել […]

Գլխավոր ճարտարապետը հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին  հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանը, ներդրող ընկերության ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը և այլ պատասխանատու անձինք: Նշենք, որ սա հարցի հետ կապված քաղաքապետարանի ներկայացուցիչների և տարածքի […]

Ոչ մի հեղուկ վարորդներին չի օգնի. ոստիկանները իրենք են փորձել

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագորղների հետ հանդիպմանը ի գիտություն` վարորդների ասաց, որ տարբեր հեղուկներ օգտագործելու դեպքում պետհամարանիշներն ավելի պարզ են երեւում ճանապարհներին տեղադրված տեսախցիկներով: Սրանում համոզվել են իրենք` տարբեր հեղուկներով փորձեր կատարելով: Միակ ելքը` կտորով կամ թաղանթով փակելն է պետահամարնիշը: Սակայն այս դեպքում էլ եթե տեսախցիկները չֆիքսեն, ապա ճանապարհային ոստիկանը աչալուրջ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի