17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆուտբոլային հանդիպման արդյունքում սպանվել է 73 մարդ /վիդեո/

Եգիպտական Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում սպանվել է 73, ձերբակալվել է 47 մարդ, տեղեկացնում է “Reuters”-ը: Եգիպտոսի ղեկավարությունը որոշել է հատուկ կոմիտե ստեղծել` մարզադաշտում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում մահացած  մարդկանց մահվան հանգամանքները պարզելու համար: Ծեծկռտուքը տեղի է ունեցել տեղի “Ալ-Մասրի” եւ Կահիրեի “Ալ-Ահրի” ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ: Տեղի թիմը 3:1 հաշվով հաղթելիս […]

Սյունիքում մեկ մետր ձյուն է եկել

Սյունիքում տեղացած առատ ձյան եւ մառախուղի պատճառով մարզի ողջ տարածքում տեսանելիությունը 5-7 մ է: Երեւան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհների մարզի տարածքով անցնող հատվածներում  անցած գիշերվանից աշխատում է տեխնիկան: Չնայած մայրուղիներն անցանելի են, բայց ճանապարհներին մերկասառույց է եւ ձյան հաստ շերտ: Իսկ Մեղրիի լեռնանցքում ձյան շերտի հաստությունը հասնում է մեկ մետրի:

Ձյան մաքրման աշխատանքները Երեւանում շարունակվում են

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով՝ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ: Փետրվարի 1-ի լույս 2–ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ:  Բոլոր […]

“Եթե 800 դրամ էիր տալիս, հիմա 1000 պիտի տաս` ձմեռ ա”

Երեւանում առատ տեղացած ձյունը,  որ ուրախացրել է երեխաներին, մի փոքր “նեղել” է մեծահասակներին: Տրանսպորտ չկա, ճանապարհներին խցանումներ են, ու ստիպված կանգառներում երկար սպասելով եւ ժամանակ կորցնելով`օգտվում են տաքսի ծառայություններից: “1000 դրամը մի քանի օր հացի փող կանեմ, ինչ ա կատարվում, խի չեն հետեւում”,-ասաց մանկավարժ Սաթենիկ Գրիգորյանը, որը 2 երեխաների հետ  81 համարի երթուղայինին սպասելով` նստեց […]

Ինքներդ դատարանում էիք … Մարգար Օհանյան /վիդեո/

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը վերջինս անտրամադիր էր: Դատավարության մասնակիցները ենթադրեցին, որ գուցե դա կապված է որոշ վկաների հետ, քանի որ նրանք  հրաժարվում են դատարանում տված ցուցմունքներից` պնդելով հիմք ընդունել նախաքննական մարմնին տված ցուցմունքները: Մասնավորապես, ըստ վկա Եղիշե Ենգիբարյանի, ինքը դատարանում կաշկանդված […]

Սառնամանիքի զոհերի թիվը Եվրոպայում հասել է 89-ի /վիդեո/

Սառնամանիքը եւ ձնաբքերը շարունակվում են Եվրոպայում: Զոհերի թիվը հասել է 89-ի: Ամենաշատ զոհերը Ուկրաինայում են: Ինչպես հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը, Լեհաստանում ջերմաստիճանը իջել է մինչեւ  26 աստիճան, վերջին օրերի ընթացքում 20 մարդ է մահացել: Եւս 11-ը թունավորվել են գազից` փորձելով տաքացնել  տարածքը: Իտալիայում բեռնատարներին արգելել են մայրուղիներ դուրս գալ, հետաձգվել են մի քանի ֆուտբոլային հանդիպումներ: […]

Կառավարության քաղաքականությունը շեշտակի փոփոխություն է կրելու. վարչապետ

“Աղքատության հաղթահարման ամենակարեւորագույն գործոնը կրթության հասանելիությունն է”,-այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես վարչապետը նշեց, կառավարության սոցիալական ծրագրերն այսուհետ ուղղված են լինելու սոցիալական անապահով ընտանիքների համար կրթությունը հասանելի դարձնելուն: “Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ընտանքիները , որոնք չեն կարողանում իրենց երեխաներին տալ կրթության սկսած դպրոցից, պրոֆտեխուսումնարանից, մշտապես ունենում են աղքատության խնդիր”,-ասաց […]

Ավտոճանապարհների վիճակը ժամը 11:00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի Ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը, Լուսաշող-Լանջառ, Ախպրաձոր-Մակենիս, Վարդենիս-Սոտք, Սոտք-Ազատ, Վարդենիս-Շատվան, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը: Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Փետրվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը […]

Քաղաքացին կարող է կապվել առաջին դեմքի հետ. Կառավարությունը իրազեկման արշավ է սկսում

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հայտարարություններով եւ նշեց, որ այսօրվա նիստի օրակարգը հագեցած է լինելու: Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՀԲ-ի աջակցությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 1-ից եւ որի նպատակն է հանրությանն իրազեկել կառավարության իրականացրած բարեփոխումների վերաբերյալ: Վարչապետը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի ՀՀ քաղաքացիների իրավունքներն իրացվեն ամբողջությամբ: […]

2 բարձրաստիճան այր այցելել են Վազգեն Սարգսյանի ծնողներին. 168 Ժամ

“168 ժամ” օրաթերթը նկատել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր Արմեն Սարգսյանի հետ: Թերթի թղթակիցը փորձել է  Սպարապետի մյուս եղբայր, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի