28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Համալսարանի աշխատակազմի ղեկավարը կապ չունի

Երեւանի պետհամալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ պետահամալսարանում գործող պատճենահանման կետը պատկանում է իրեն: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը որոշ տեղեկությունների համաձայն, ապրիլի 4-ին համալսարանում այդ կետի աշխատողը դանակահարել է 2 ուսանողի:

“Նախ ասեմ,  ես վերահսկում եմ համալսարանում պայմանագրային հիմունքներով իրականացվող բոլոր աշխատանքները, եւ ասեմ, դա պետական տարածք է, համապատասխան մուծումներ պետբյուջե արվում են եւ իմ սեփականությունը չէ”,-ասաց Ա. Ղարիբյանը: Վերջինս ասաց, որ նախաքննությունը կպարզի, թե ինչ է կատարվել իրականում, իսկ պատճենահանման կետի աշխատողը պարզապես աղմուկ լսելով`  դուրս է  եկել աշխատատեղից,:

Հիշեցնենք, որ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում Հայաստանի քրօրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը  եւ  113 հոդվածի 1-ին մասի`  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը հատկանիշներով գործ է հարուցվել Սարգիս Նազարեթյանի  ու  Գոռ Խաչատրյանի դանակահարման առնչությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ