Դրոշմակնիքների, ՏԸՀ նախագահների ու քարտուղարների հարցը որոշված է

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` ապրիլի 5-ին, հրապարակել է մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխվածությունն ըստ խորհրդարանում եղած ուժերի հարաբերակցության: Այսպիսով, ՀՀԿ-ն կունենա 903 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ԲՀԿ-ն` 397 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ՀՅԴ-ն` 351 նախագահ եւ քարտուղար, ՕԵԿ-ը` 176 նախագահ եւ նույնքան քարտուղար եւ “Ժառանգությունը”` 154–ական նախագահ եւ քարտուղար:
ԿԸՀ նիստում որոշվեց նաեւ օգտագործվելիք դրոշմակնիքների հարցը. դրանք կլինեն եռանկյունի: