25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊՆ-ն այլընտրանք չունի

՛՛Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՛՛ ՀԿ-ն այսօր ներկայացրեց ՛՛ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում՛՛ զեկույցը: Զեկույցի հրապարակմանը ներկա էին նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, բազմաթիվ ՀԿ-ներ, զոհված զինծառայողների ծնողներ:

ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց այն օրենքները, որոնցում կան բացեր, կամ որոնք արժանվույնս չեն գործում: Նա մատնանշեց ՛՛Պաշտպանության մասին՛՛ ՀՀ օրենքի 4 հոդվածի առաջին մասը, որով ՝ ՀՀ պաշտպանությունը կազմակերպվում եւ իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնինների, հասարակության եւ քաղաքացիների ընդգրկվածության, օրինականության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունները հարգելու սկզբունքների հիման վրա:

Արթուր Սաքունցը նշեց, որ այս օրենքում բոլոր նորմերը իրացվում են, բացի հասարակության եւ քաղաքացիների ընդգրկվածության նորմից: Հաջորդը ՛՛Տեղեկատվության ազատության մասին՛՛ օրենքն է,  որով քաղաքացիները ազատորեն կարող են տեղեկություններ վերցնել զինված ուժերի վիճակի մասին, ՛՛Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին՛՛ ՀՀ օրենքը, ՛՛Այլընտրանքային ծառայության մասին՛՛ օրենքը, որը ընդունման պահից չաշխատող օրենք է, ըստ Արթուր Սաքունցի:Նշվեց նաեւ ՛՛Զինապարտության մասին՛՛ եւ ՛՛Բյուջետային համակարգի մասին՛՛ օրենքները:

Այսպիսով, վերլուծելով պաշտպանության բնագավառին վերաբերող օրենսդրությունը, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ փաստերը՝ արվել են հետեւյալ եզրակացությունները.

ՀՀ-ում ԶՈՒ նկատմամբ բացակայում են ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ իրավական նորմերը, ՀՀ պաշտպանական գերատեսչության գործունեության վերաբերյալ տեղեկությունները ամբողջովին հանդիսանում են գաղտնի, որն ամրագրված է օրենսդրորեն, ՀՀ պաշտպանական բյուջեն ամբողջովին գաղտնի է՝ թե կառուցվածքի, թե ընդունման, թե իրականացման տեսակետից:

Գաղտնիք են հանդիսանում նույնիսկ ոչ ռազմական նշանակության ծախսերը, ՀՀ ԶՈՒ բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ, պատշաճ քննություն չի իրականացվում ՀՀ ԶՈՒ մարդու իրավունքների խախտման դեպքերի ուղղությամբ, ԶՈՒ վերաբերյալ օրենսդրական բազան, հատկապես գերատեսչական նորմատիվ փաստաթղթերը, մատչելի չեն քաղաքացիների համար:

Զեկույցում արված են նաեւ առաջարկություններ: Արթուր Սաքունցը հույս հայտնեց, որ ՊՆ-ն ուշադրությամբ կուսումնասիրի այդ առաջարկությունները:

Լրագրողների այն հարցին, ինչ պետք է անել, որ բանակում մահացությունների թիվը նվազի, Սաքունցը նշեց, որ իրենց կազմակերպությունը հատուկ ուսումնասիրություններ չունի, թե որ երկրներում է քիչ կամ ավելի շատ բանակում մահացության դեպքերը, սակայն գտնում է, որ ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավքունքների պաշտպանության առումով մեխանիզմները արդյունավետ չեն:

Անդրադառնալով պայմանագրային զինծառայությանը, Արթուր Սաքունցը կարծիք արտահայտեց, որ այն չի կարող փրկություն լինել, քանի որ պայմանագրային զինծառայությունը դա դեռ պրոֆեսիոնալ բանակ չէ:

՛՛Ովքեր են այդ պայմանագրային ծառայողները, արդյոք մասնագետ են, կամ մասնագիտանում են, ստանում են համարժեք վարձատրություն, որ կարողանան իրենց ընտանիքները պահել, կամ արդյոք նրանք իրավական առումով պաշտպանված են՛՛,- հարցեր հնչեցրեց իրավապաշտպանը:

Քննարկմանը ներկա ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց, որ պետք չէ համեմատել մեր բանակը այլ երկրների բանակի հետ, քանի որ տարբեր են իրավիճակները, համակարգերը:

՛՛Մեր բանակը պետք է համեմատել մեր բանակի հետ՝ հաշվի առնելով ժամանակի գործոնը, թե ինչ աճ ենք արձանագրել կամ ինչ հաջողություններ ենք գրանցել: Մահացության խնդիրը բանակում դեռ կա, դա կապված է նաեւ հասարակական խնդիրների հետ, ճիշտ է՝ երեսուն տոկոսով նվազել է մահացությունների թիվը, բայց խնդիրը հաղթահարել լիարժեք դեռ ցավոք չի հաջողվում՛՛,- ասաց Գեղամ Հարությունյանը:

՛՛Լրագրողներ հանուն մարդու իրավունքների՛՛հկ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ շատ դեպքերում զոհված զինծառայողների ծնողները մնում են իրենց դժբախտության մեջ՝ առանց ուշադրության: Նա նշեց նաեւ, որ շատ ծնողներ դժգոհում են նաեւ հետաքննության ընթացքից, որ իրենց հանդեպ պետական մարմինների ներկայացուցիչները կոպիտ են կամ անտարբեր: Ակնհայտ են այն դեպքերը, երբ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն:

՛՛Հույս ունենք, որ ՊՆ ջանքերը՝ առողջացնել բանակը, կտան իրենց արդյունքները: ՊՆ-ն չունի այլընտրանք, պետք է անպայման համագործակցել հկ-ների հետ՛՛,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Վերջում Արթուր Սաքունցը նշեց, որ մեր պետությունում չի գործում  զոհված զինծառայողների ընտանիքներին պատշաճ փոխհատուցման ինստիտուտը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ