17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղամարդկանց մոտ տարածված են թոքի եւ շնչափողի, կանանաց մոտ` կրծքագեղձի, արգանդի վզիկի ուռուցքները

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի  միջազգային օրն է: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության եւ դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման եւ անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` 2020 թ-ին երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: Հայաստանում, չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր […]

“Վերին Լարսը” դեռեւս փակ է

Վրաստանի` Հյուսիսային Օսեթիային հարող տարածքում գտնվող “Վերին Լարս” հսկիչ-անցագրային կետը կրկին փակ է տրանսպորտային երթեւեկման համար` ձնաբքի եւ լեռներից ձնակույտերի թափվելու սպառնալիքի պատճառով: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների վարչության ուժերը պատրաստ են անմիջապես օգնություն ցուցաբերել, եթե հանկարծ դրա կարիքը լինի: Հատուկ սննդի եւ ջեռուցման կետեր են կառուցվել, որպեսզի հսկիչ-անցագրային կետում հավաքված մարդիկ կարողանան դիմակայել ցրտին: 2012-ի հունվարին […]

Ավտոճանապարհների վիճակը ժամը 10:00-ի դրությամբ

Փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներ անցանելի են: Ուշադրություն. ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Ալավերդու և Դիլիջանի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՎրաստանիՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվելեն եղանակի վատթարացման եւ հնարավոր ձնահյուսի պատճառով: Կատարվում են ձյան մաքրման և մշակման աշխատանքներ: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

“ՕԵԿ է, ինչ է, հիմա ինչ է ուզում”. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթեթրի, Հայաստանի 917 համայնքներից մշակույթի տներ կան ընդամենը 854-ում, որոնցից ընդամենը մոտ 450 է գործում, այն էլ մասամբ: “Փաստ է, որ գյուղական համայնքային մշակույթի տների դռները բացվում են նախընտրական քարոզարշավից քարոզարշավ, որտեղ քաղաքական կուսակցությունները իրենց հանդիպումներն են կազմակերպում”,-գրում է թերթն ու շարունակում, որ արդեն մի քանի անգամ “Օրինաց Երկիր” կուսակցությունն իր նախընտրական ծրագրերում […]

Հայաստանի զինդատախազի տեսողությանը վտանգ չի սպառնում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի “Նաիրի” բժշկական կենտրոն: Թերթի տեղեկություններով` երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ է հաստատել “Ժողովուրդ”-ի տեղեկությունը: Նրա խոսքերով` վտանգն արդեն անցել է, եւ զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի. “Ճնշման տատանման […]

Աղի բլիթի օրը` նամակ Տարոն Մարգարյանին

Փետրվարի 4-ին նշվելու է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որն Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են […]

ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաքի

Ըստ Հայ ազգային կոնգրեսի տարածած մամուլի հաղորդագրության, փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը:

Մեղավոր է արդյո՞ք լրագրող Հայկ Գեւորգյանը/վիդեո/

  Այսօր  “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին  կալանավորելու կապակցությամբ հրավիրված ասուլիսին թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը խմբագրակազմի անունից պահանջեց  անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին: Ն. Փաշինյանը մասնավորապես նշեց, որ “իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ “Հայկական ժամանակ” օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ”: […]

Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 4-ին եւ 5-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ առավելապես երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում եւ լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն: […]

Դուք դեռ չե ՞ք գտել ձեր կեսին, ուրեմն չեք կերել ԲՀԿ-ի աղաբլիթը/ֆոտո/

Հայաստանի չամուսնացած երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, դուք դեռ չե ՞ք գտել ձեր կեսին, հոգ չէ, այդ հարցում ձեզ կօգնի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը:  Սպիտակ ձիու վրա նստած ձեր ասպետին կամ սափորով սառը ջուր մատուցող գեղեցկուհի հարսնացուին գոնե երազում դուք կտեսնեք, եթե ուտեք ԲՀԿ-ական երիտասարդների բաժանած աղաբլիթը: Այսօր` երիտասարդների արագահաս բարեխոս սուրբ Սարգսի տոնի նախօրեին, ԲՀԿ-ական երիտասարդները կարմիր ու սպիտակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի