04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջեմս գարեջրիդ վնաս չէ …

Այս օրերին Գյումրիում ՕԵԿ-ական ակտիվիստները թեժ իրարանցման մեջ են: Նրանք ճշտում են իրենց համակիրներին, հիշեցնելով իրենց կուսակցական պատկանելությունը, եւ յուրաքանչյուրին  տրամադրում թզի ջեմ, գլխաշոր եւ Արթուր Բաղդասարյանի նկարով նախորդ ընտրությունների ՕԵԿ-ի նախընտրական խտասկավառակը: Henaran.am-ի աղբյուրները փոխանցում են, որ  մարդիկ  հավաքվել,  մի լավ ծիծաղել են, այնուհետեւ վերցրել ՕԵԿ-ական ակտիվիստների բաժանած ջեմը: “Հետո միացրինք դիսկը, ջեմն էլ […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` մարտի 20-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ից 24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 3-ից 5, 21-ի գիշերը՝ ևս 2-ից 3 աստիճանով: Մարտի 23-ի ցերեկը, 24-ին ջերմաստիճանը արևելյան շրջաններում կնվազի 6-ից 8, մյուս մարզերում՝ 2-ից 4 աստիճանով: Երևանում` մարտի 20-ից 24-ին սպասվում է առանց […]

Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է

Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ‘ՎԱԶ-2107’  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Բացահայտվեց 3 լիբերիացիների խոշոր չափերի հասնող խարդախությունը

Մարտի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝1974 թ. ծնված  Ջորջ Զ.-ին, 1978 թ. ծնված Ֆոստեր Գ.-ին եւ 1976 թ. ծնված Մարկ Դ.-ին: Պարզվել է, որ նրանք մարտի 17-ին Գեւորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով՝ նրանից խաբեությամբ […]

Ընկերոջ կյանքը փրկելու նպատակով կտրել է նրա արյունատար անոթները

Մարտի 18-ին, ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 6 հացի գործարանի մոտ տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Օտյան փողոցի թիվ 16/52 տան մոտ հայտնաբերել է անձը չպարզված, մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ` նախաբազուկների մասերում կտրած վերքերի հետքերով: Պարզվել է, որ նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ, 1965 թ. […]

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները հետաձգել են նախընտրական միջոցառումները սպանությունների պատճառով /վիդեո/

Ֆրանսիայի նախագահի 2 գլխավոր թեկնածուները` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, հետաձգել են իրենց նախընտրական միջոցառումները ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում տեղի ունեցած սպանությունների պատճառով, տեղեկացնում է “AFP”-ը: Նրանց երրորդ մրցակից Մարին Լե Պենի ծրագրերի փոփոխման մասին առայժմ չի հաղորդվում: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան  Ozar Hatorah  դպրոցի բակում: Թուլուզի դատախազի խոսքով` անհայտ տղամարդը կրակ […]

Խմելու ջրի հետ կապված բոլոր վատ երեւույթները պատճառ են ‘ծերացած’ ջրային համակարգի առկայության

Հայաստանում  Ջրի միջազգային օրը նշվում է 1993 թվականից եւ ամեն տարի մարտի 22-ին  հանրությանն են ներկայացվում ջրային ռեսուրսների հետ կապված հիմնահարցերը: Այս տարի Հայաստանը ջրի համաշխարհային օրվան կմասնակցի ‘’Լինե´նք հոգատար’’ կարգախոսով: Հայաստանում ջրային ռեսուրսների 80-ից 88 տոկոսի կորուստ կա, որն առաջացել   է ջուրը չխնայելու ու ջրային պաշարներն անարդյունավետ օգտագործելու հետեւանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ […]

Կոտայքի մարզպետարանում Վերահսկիչ պալատն արձանագրել է ավելի քան 22 մլն դրամի խախտում

Հայաստանի Վերահսկիչ պալատը (ՎՊ) ուսումնասիրություններ է կատարել Կոտայքի մարզպետարանում եւ հայտնաբերել զգալի խախտումներ: Այդ մասին տեղեկանում ենք ՎՊ ներկայացրած հաշվետվությունից: Նշենք, որ Կոտայքի մարզը ղեկավարում է Կովալենկո Շահգալդյանը: Վերահսկիչ պալատի` Կոտայքի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների, բյուջետային մուտքերի ուսումնասիրությունը ընդգրկել է 2009-2010 թվականները եւ 2011 թվականի 9 ամիսները: Այսպես. Ըստ ՎՊ ներկայացրած հաշվետվության, Կոտայքի մարզպետարանի […]

Դպրոցներում դրամահավաքության յուրաքանչյուր դեպք խստագույնս կպատժվի. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կառույցների մասնագետների հետ կազմակերպվել են քննարկումներ եւ ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Անդրադառնալով քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով ծնողների կողմից հնչած անհանգստություններին կապված դպրոցներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքության հնարավոր դեպքերի մասին`քաղաքապետը հանձնարարել է հետեւողական աշխատանք տանել […]

Դամասկոսում Հայաստանի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել. հայեր են տուժել

Արաբ գրողների միության անդամ, Սիրիայում հայ համայնքի ներկայացուցիչ Նորա Արիսյանը “Մեդիամաքսի” հետ զրույցում հայտնել է, որ նախորդ գիշեր Դամասկոսի Մեզզե թաղամասում, որտեղ գտնվում է Հայաստանի դեսպանատունը, պայթյուն է տեղի ունեցել: Նրա տվյալներով` տուժել է 10 հայ, սակայն նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Նորա Արիսյանը հայտնել է նաեւ, որ այսօր Հալեպում տեղի է ունեցել Արաքս Պետրոսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի