04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նամուսով Գյումրին չի՞ ընդունում Անժելային. շտապում են տոմս գնել

Ապրիլի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնում Երեւանի դրամատիկական թատրոնը կներկայացնի “Ախ, Աննա, Աննա” ներկայացումը, որտեղ խաղում է նաեւ դերասանուհի Անժելա Սարգսյանը: Գյումրեցիները մեր թղթակցին ասել են, որ ազդագրերի վրա Անժելա Սարգսյանի լուսանկարը տեսնելով` գյումրեցիները շտապել են տոմս գնելու: Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ գյումրեցիների մեծ մասը դեմ է, որ Անժելան […]

Քրեական գործ է հարուցվել դպրոցի տնօրենի դեմ

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ` դպրոցի  տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Երեւան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի տնօրենը 2011թ. նոյեմբեր ամսին նույն դպրոցի ուսուցիչներից մեկի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության վկայականում այն մասին, […]

Կանաչ տարածքների հաշվին որեւէ կառուցապատում չի թույլատրվելու. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քննարկել է մայրաքաղաքի կանչապատման ընթացիկ եւ նախատեսված աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ անելիքները դեռ շատ են: Գնահատելով ներկայում կատարվող աշխտանքները`քաղաքապետը նշել է, որ ‘Կանաչ Երեւան’  կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը եւ հնարավորին ավելացնել […]

Տարոն Մարգարյանը թերություններ է արձանագրել սոցիալական տարածքային գործակալությունների աշխատանքներում

Մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում: Դիմելով գործակալությունների պետերին, քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարոն Մարգարյանը մասնավորապես դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման […]

Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում մեկնարկել են կանաչապատման աշխատանքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող ‘Մոր եւ մանկան առողջության պահպանման’ ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: Նախագծի համաձայն պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը եւ աստիճանահարթակները: Հետիոտների հանգստի ապահովման […]

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը թիվ 38-ում

Կապան, Քաջարան, Մեղրի եւ Ագարակ քաղաքներն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում առաջադրվել է ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Նա ծննդով մեղրեցի է, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանի տեղակալն էր: Այս ընտրատարածքում մտադիր է առաջադրվելու նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Գագիկ Գեւորգյանը: “99 տոկոսով առաջադրվելու եմ”,-ասաց նա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Գեւորգյանը […]

‘Երեւան Ջուրը’ տեղեկացնում է Աջափնյակի ու Նոր Նորքի բնակիչներին

Մարտի 20-ին ժամը 10.00-24.00 դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի եւ Խ.Խաչատրյան փողոցների ու նրբանցքների, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Ջանիբեկյան, Կարապետյան, Ռոստոմյան, Ա.Սարգսյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Հասմիկի, Մելիքյան, Միրաքյան, Սպորտի, Գ.Զոհրապ, Լեւոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Լենինականի, Թերլեմեզյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Պատճառը` Լենինգրադյան եւ Բաշինջաղյան փողոցների երեք հատվածներում միաժամանակ շինարարական աշխատանքների իրականացումն է: Երկու դիտահորերում փոխարինվում են […]

Ոստիկանությունը բերման է ենթարկել միջազգային հետախուզման մեջ գտնվող եղբայրներին

Այսօր հայտնաբերվել եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ, 1980 եւ 1981 թթ. ծնված Արա եւ Ալիկ Բանդուրյանները: Նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից անձի առեւանգում իրականացնելը կամ կազմակերպելը: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից    

Վրաերթի ենթարկված 59-ամյա տղամարդը տեղում մահացել է

Մարտի 19-ին, ժամը 19.30-ին, ‘Միցուբիշի Պաջերո’   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում  վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 1953 թ. ծնված Ռուբիկ Մուրադյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Իրանից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել

Իրանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ Իրանի 3 քաղաքացի: Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մարանդ քաղաքի մոտ: Ուղեւորների մեծ մասն  իրանցիներ են եղել: Նախնական տվյալներով` եւս 10 մարդ վիրավոր է: Վթարի պատճառ են համարում վնասված անիվները: Ինչպես հաղորդում է Իրանի հայ համայնքի “hyeli.net” կայքը, պարզվել է զոհված անձանցից մեկի` Դենիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի