09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օրինակ վերցնել նախագահից /վիդեո/

“Հարմոնիա” ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով  հաշամանդմների իրավունքների մասին` ասաց, որ որքան շատ լինեին հաշմանդամներ կուսակցություններում և ԱԺ-ում,  այդպիսով ավելի մեծ հնարավորություններ կլիներ խնդիրները բարձրաձայնել:

“Ես ինքս աշխատում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, եւ կոչ եմ անում բոլորին օրինակ վերցնել նախագահից: Եթե 3 տարի առաջ այդ ամենը անհնար էր, ապա հիմա իրականություն է”,-ասաց Ալբերտ Աբգարյանը:

Պատասխանելով այն հարցին թե ինչու որեւէ ուժի կողմից չի մտնում խորհրդարան` ասաց, որ ինքը այստեղ աշխատելով էլ փորձում է նպաստել հաշմանդամների պրոբլեմների լուծմանը: “Ասեմ, ինձ այլ քաղաքական թիմ է առաջարկել ընդգրկվելու իրենց ցուցակում, բայց ես չեմ կարող այս թիմին, գաղափարներին դավաճանել”,-ասաց Ա. Աբգարյանը:

http://www.youtube.com/watch?v=PrDq0IkQDDY&feature=youtu.be

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ