Ավտովթար Սևան-Դիլիջան թունելում. Քոքոբելյանը հոսպիտալացվել է
Երեկ, ապրիլի 7-ին, ժամը 21։40-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիականության Սևանի բաժնի Օպերատիվ քննչական խումբը քննիչ Արկադի Գաբրիելյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Միկա ցեմենտ ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ռոբերտ Քոքոբելյանն է։
Վերջինս Սևան-Դիլիջան թունելի 675 մ հատվածում վարելով “Լադա 21723 –11001” մակնիշի 17 ՍԼ 799 համարանիշի ավտոմեքենան բախվել է իր առջևից ընթացող “Մերձտրանս” ՍՊԸ-ին պատկանող 1963թ. ծնված Արմեն Թորոսյանի վարած “Վոլվո” մակնիշի 469 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Քոքոբելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում են եղել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ Սերգեյ Հակոբյանի և Աղաս Ալոյանի գլխավորությամբ։