28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայ կինը դիրիժորն է, իսկ տղամարդը` առաջին ջութակը

Բժիշկներ առանց սահմանների’ կազմակերպությունը, որն իր բազմաթիվ մասնաճյուղերն ունի ամբողջ աշխարհով մեկ , 3 տարի առաջ մի ուսումնասիրություն է կատարել, համաձայն որի` արտասահմանցի տղամարդկանց մեծ մասը,  որոնք աշխատանքի բերումով գտնվում են ՀՀ-ում կամ Արցախում, որպես կին ընտրում են հենց հայուհիներին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Խաչատուր Գալստյանը` խոսելով հայ կանանց յուրահատկությունների մասին:

Նրա խոսքով` այդ ուսումնասիրությունը վկայում  է այն մասին, որ հայ  կանայք ունեն այնպիսի յուրահատկություններ, որոնք նույնիսկ արտասահմանցի փեսացուներն են նկատում :

‘Որքան էլ մենք ձեւացնենք, որ տղամարդն է  կարեւոր, միեւնույնն է` իսկական դիրիժորը հայ կինն է, իսկ տղամարդը, թերեւս, առաջին ջութակն է: Հայ կինը ինքն է ղեկավարում ընտանիքի սիմֆոնիան, եւ եթե կինը ուզենա, այդ սիմֆոնիայում գեղեցիկ մեղեդիներ կհնչեն’,- կարծիք հայտնեց հոգեբանը` հավելելով, որ համամիտ է այն կարծիքին, որ  որ կնոջ վրա ընտանեկան պատասխանատվության ոչ թե 50 տոկոսն է բաժին ընկնում, այլ` 60 տոկոսը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ