26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հանրայինն” օգտվեց վերջին հնարավորությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, ապրիլի 8-ից  մինչեւ մայիսի 4-ը, հեռուստա-ռադիոընկերությունները իրավունք չունեն եթեր արձակել պատգամավորի թեկնածուների մասնակցությամբ հոլովակներ, տեսաֆիլմեր:

Երեկ “Հանրային” հեռուստաընկերությունը ցուցադրեց “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, որտեղ առանցքային դերերից մեկը  Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 61-րդ հորիզոնականում գտնվող Երվանդ Մանարյանինն է:

“Դե օրենքը` օրենք է, եթե կարգն այդպիսին է, ապա թող ցույց չտան: Բայց միայն թե օրենքը  կիրառվի բոլոր թեկնածուների վրա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թեկնածուն: Մանարյանի խոսքով, ինքը նախընտրում է մնալ թեկնածու. սերիալում հետո կնկարահանվի:

“Ուրեմն ես պետք եմ, կարող եմ ազդել հասարակական-քաղաքական կյանքի վրա, որ ընդգրկել են ցուցակում, չնայած անցողիկ տեղում չեմ”,-ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Մանարյանի  առողջությունը թույլ չի տա, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզեր այցելի: “Արդեն մեծ մարդ եմ, բայց եթե շտաբից պահանջարկս զգացվի` կմասնակցեմ”,-ասաց անվանի դերասանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ