11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսօր պատարագ չի մատուցվի, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա

Այսօր Մեծ Պահքի Ավագ շաբաթվա 5-րդ օրն է Ավագ ուրբաթը, որը Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:

Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը:

Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Խաչելության կարգ` սկիզբը ժ. 11.00-ին: Թաղման կարգ եւ հանդիսավոր թափոր. սկիզբը` ժ. 17.00-ին:

Henaran.am-ին հաղորդում են Հայ Առաքելական Ս.Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ