23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զատիկի տնական ձուն չի վերահսկվում. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն  զանգահարած  Երեւանի մի քաղաքացի, ով դժգոհել է, որ Մալաթիայի շուկայից տնական 1 ձուն գնել է 100 դրամով: Սակայն, ըստ թերթի  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վստահեցնում էր, թե Զատիկից առաջ ձվի գինը չի բարձրանա: Ինչո՞ւ է շուկայում ձուն 100 դրամով վաճառվում, թերթի այս հարցին ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանն ասել է. “Մենք իրավասու ենք գերիշխողներին վերահսկելու: Եթե ինչ-որ գյուղացի ձուն վաճառի 100-150 դրամով, ապա հանձնաժողովին օրենքով որեւէ լծակ տրված չէ այդ գյուղացուն որեւէ բան ասելու”:

Իսկ ի՞նչ երաշխիք, որ առաջիկայում ոչ տնական ձուն եւս չի թանկանա հարցին` պատասխանատուն ասել է. “Ամեն ինչ անում ենք, որ չթանկանա: Խիստ վերահսկողություն է սահմանվել, ամենօրյա դիտանցում եւ մոնիթորինգ է կատարվում: Տնտեսվարողներին եւս զգուշացրել ենք, որպեսզի զերծ մնան անհիմն թանկացումներից, հակառակ դեպքում պատիժը կլինի անխուսափելի”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ