24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թամամը չգնաց այդ քայլին

 ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը մտադիր չէ բողոքարկելու Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը:

Հիշեցնենք, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ, եւ դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Մարտի 23-ին` վճիռը հրապարակելուց հետո, փաստաբանը հայտարարել էր, որ անպայման պիտի խորհրդակցի իր պաշտպանյալի հետ: “ Հանդիպեցինք, խոսեցինք, Թամամյանը չի ցանկանում բողոքարկել, այլեւս ես ոչինչ չեմ կարող անել”,-ասաց Գեւորգյանը: Փաստաբանը չի ցանկացել համոզել, փաստարկներ բերել, որովհետեւ ի վերջո Թամամյանի ճակատագիրն է:

“Ենթադրենք, որ  վերաքննիչը այլ որոշում կայացներ  ոչ ի օգուտ դատապարտվածի, մեղավորը փաստաբանը կլիներ: Չեմ կարծում, որ որեւէ փաստաբան կգնա այդ քայլին””,-Henaran.am-ի հետ զրույցը սահմանափակեց Թամամյանի փաստաբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ