23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շեֆը “քնած էր” եւ պատգամավոր չի ուզում. Երկիր

Երեկ վարչական դատարանում լսվել է ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, սակայն հայցվորը ներկա չի եղել:

Դատարանն ուշագրավ հայտարարություն է հրապարակել. պարզվում է` դատարանին չի հաջողվել պատշաճ ծանուցել հայցվոր Խաչատուր Սուքիասյանին այն պատճառով, որ վերջինս քնած է եղել եւ չի ստացել ծանուցագիրը:

“Ի՞նչ է ստացվում` Խաչատուր Սուքիասյանը դատի է տալիս ԿԸՀ-ին ու հետո հանգիստ խղճով քնո՞ւմ”,-հարցնում է “Երկիր” օրաթերթը:

“Դատարանում հրապարակված արձանագրության համաձայն` ցրիչները գնացել են Խաչատուր Սուքիասյանի տուն եւ փորձել նրան հանձնել դատական ծանուցագիրը: Պարոն Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ “շեֆը”քնած է, իսկ արթնացնելու իրավունք իրենք չունեն, լիազորված չեն նաեւ “շեֆի” փոխարեն որեւէ ծանուցագիր ստանալ:

Դատարանի ցրիչները եւ “շեֆի” քունն ապահովող անվտանգության տղերքը մի քանի ժամ չեն կարողացել արթնացնել Սուքիասյանին:

Չենք կարծում, որ Խաչատուր Սուքիասյանն այնքան միամիտ էր, որ այս նախընտրական օրերին հանգիստ խղճով արջի քուն մտներ: Մնում է ենթադրել, որ նրան ամենեւին էլ չի հետաքրքրում արդարադատությունը, եւ նա քաջատեղյակ է, որ անիմաստ հայց է ներկայացրել դատարան: Իսկ եթե այդպես չէ, ապա դատարանի նկատմամբ Խաչատուր Սուքիասյանի անհարգալից վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ արհամարհանք: Երկու դեպքում էլ նման վերաբերմունքը հարիր չէ ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողին, այս դեպքում` Խաչատուր Սուքիասյանին”,-գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ