28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայերն ամենաքիչ ժպտացող ազգերից են

Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Հյուսիսային Եվրոպայում: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի հրապարակած Համաշխարհային երջանկության զեկույցը, տեղեկացնում է “Երկրամասը”-ը: Առաջին հնգյակում են հայտնվել Դանիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Կանադան:

Հայաստանը գտնվում է ցուցակի վերջին տեղերում: Սակայն ավելի վատ է հարեւան Վրաստանի վիճակը, որը մի քանի հորիզոնականով ետ է մնում նույնիսկ Հայաստանից եւ Ադրբեջանից:

Հարցումների մասնակիցներին տրվել են նմանատիպ հարցեր` գո՞հ են արդյոք մարդիկ իրենց կենսամակարդակից, երջանի՞կ են արդյոք զգում իրենց:

Մասնակիցներին տրվել է  նաեւ հետեւյալ հարցը` “դուք երեկ շա՞տ եք ժպտացել կամ ծիծաղել”, որի արդյունքում պարզվել է, որ ամենատխուր երկիրը Վրաստանն է, որն այդ ցանկում վերջին տեղում է հայտնվել: Տխուր են նաեւ հայերը` հայտնվելով վրացիներից ընդամենը 2 հորիզոնականով վեր:

Երջանկության ցուցանիշը ցածր է նաեւ ամենաաղքատ երկրներում` Տոգոյում, Բենինում, Սիեռա Լեոնեում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ