26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Չայնի”-ի հատվածում անելանելի վիճակ է, իսկ ոստիկանությունը … /վիդեո/

Երեւան-Սեւան միջպետական մայրուղու բոլորին հայտնի “Չայնի” հատվածում անելանելի վիճակ է: Չնայած ճանապարհը մաքրել եւ մաքրում են, ձյունը լցվում է մայրուղին: Խցանումներ են առաջացել, տեսանելիություն համարյա չկա, իսկ ուժեղ քամին եւ մերկասառույցը համարյա անանցանելի են դարձրել մայրուղին: Նույնիսկ մայրաքաղաքից բարձրացող մեքենաները դուրս էին եկել հանդիպակաց ճանապարահատվածը/Սեւանից իջնող/ եւ հակառակ ուղղությամբ էին բարձրանում: Նկատենք, որ այդ հատվածում […]

Քաղաքապետարանը պնդում է` ձյան մաքրման աշխատանքները վերահսկելի են, երթևեկը` նույնպես

Որոշ լրատվամիջոցներով տարածված այն լուրերը, թե մայրաքաղաքի փողոցներում երթևեկը կաթվածահար է եղել ձյունը չմաքրելու պատճառով՝ իրականությանը չեն համապատասխանում: Մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել է տրանսպորտի դանդաղ ընթացք,  ինչը մեծապես պայմանավորված է վարորդների ցուցաբերած զգուշավորությամբ: Երթուղագծերը շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ցուցաբերած  անհարկի զգուշավորությամբ պայմանավորրված՝ որոշ խնդիրներ էլ առաջացել են  ուղևորատար տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված, ինչը շտկելու […]

Նա/Նե մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են

Հեռուստատեսային նյութ  անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Մրցանակակիրներն են` Առաջին մրցանակ չի սահմանվել Երկրորդ մրցանակ- Արման Սուլեյմանյան, Սիվիլնեթ, Երրորդ մրցանակ- Անի Հակոբյան, 12TV Երրորդ մրցանակ – Նատալյա Օսյան, Անկյուն + 3 Տպագիր հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են` Առաջին մրցանակ- Լիանա Սիրունյան, ‘’Հայաստանի զրուցակից’’ թերթ, ‘’Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք…’’ […]

18:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. առատ ձյան, սաստիկ բուքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցքը, Գյումրի-Աշոցք, Աշոցք-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Հոռոմ-Արթիկ–Ալագյազ, Երևան-Աբովյան-Չարենցավան ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեռևս շարունակում են փակ մնալ Երևան-Եղվարդ, […]

Եղանակը` առաջիկա օրերին

Փետրվարի 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան  5-10 մ/վրկ, 11-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը  12-ի գիշերը կնվազի 7-12, ցերեկը` 3-5 աստիճանով, 15-ին  նույնքանով կբարձրանա: Երևանում  փետրվարի   11-ի գիշերը ժամանակ առ […]

Առատ տեղումների հետևանքները

Այսօր ժ 12:05-ին ահազանգ է ստացվել, որ Կարմրաշեն գյուղում տեղացած ձյան ծանրությունից գյուղի 5 բազմաբնակարան շենքերի տանիքները մասնակի վնասվել են: Ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան-Հովունի ավտոճանապարհին` ձնաբքի մեջ, արգելափակվել է մեկ մեքենա: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Առատ ձյան պատճառով փակ ճանապարհներ կան

Ուշադրություն. Փետրվարի 10-ի ժամը 14.30-ի դրությամբ,առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Կոտայք-Չարենցավան ճանապարհահատվածը: Ժամը 14.00-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Աշոցք-Բավրա-Վրաստանի սահման ճանապարհահատվածը: Ժամը 13.00-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհահատվածը: Ժամը 12.10-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցք, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Վանաձոր,Սիսիան-Գորիս,Անիի […]

Մեղրիի մաքսակետից արգելում են իրանական բեռնատարների մուտքը

Առատ ձյան պատճառով դժավարանցանելի է  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածը: Գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից: Այդ պատճառով Մեղրիի մաքսակետից  արգելում են Իրանի Իսլամական հանրապետության  բեռնատարների շարժը: Համեմատաբար փոքր չափերի մեքենաները դժվարությամբ, բայց կարողանում են հաղթահարել լեռնանցքը: Ձնաբքի պատճառով  գիշերը փակվել էր ճանապարհի  Սիսիանի հատվածը` “Զանգեր” կոչվող վայրում: Լուսադեմին, […]

Պայթյունի վայրում կնոջ մասնատված դիակ է հայտանբերվել

Փետրվարի 9-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Պայթյունի վայրում հայտանբաերվել է 20-25 տարեկան կնոջ մասնատված դիակ: Ականատեսների վկայությամբ` մի երիտասարդ է փախել դեպքի վայրից: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել դեպքի մանրամասները:

Սերժ Սարգսյանը` մարտական ընկեր. ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարի

Չնայած Երկրապահ կամավորականների  միության/ԵԿՄ/ պատասխանատու դեմքերը հայտարարում են, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, բայց նրա շուրջ միշտ էլ քաղաքական կրքերը զարգանում են, հատկապես նախընտրական փուլում : Անցած անգամ կրքերը ավելի քան շիկացած էին գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ: Հիշեցնենք, որ  ՀԱԿ-ը հանրահավաքներում  հայտարարում էր,  որ երկրապահներն իրենց կողմն են անցնելու եւ հենց այդ ժամանակ էլ  պառակտվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված