03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճոյտը կհանդիպի գիշերը. Հրապարակ

Աժ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը`Ճոյտը, “Հրապարակ”-ին ասե է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, […]

Հոգեհանգստից հետո` ընտրակաշառք. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակի”, երբեմն ընտրակաշառքի բաժանման գործընթացն այնպիսի զավեշտալի ընթացք է ստանում, որ մարդկային ուղեղում դժվար է տեղավորել: Օրերս, օրինակ, 3 ՕԵԿ-ական, իմանալով որ այդ օրը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում (գեներալ Սեյրան Սարոյանի հայրենի գյուղն է) հոգեհանգստի արարողություն կա, եւ հաշվի առնելով, որ ամբողջ գյուղն այնտեղ հավաքված կլինի, գնացել են մեռելատուն եւ հոգեհանգստի արարողության մասնակիցներին […]

Ապրիլի 3-ին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Վայոց Ձորում եւ Սյունիքում սպասվում են տեղումներ: 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան  5-10 մ/վրկ, 3-ին, 7-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը  ապրիլի 3-ի ցերեկը արեւելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով, 4-6-ը ամենուրեք կբարձրանա 4-7 աստիճանով: Երեւանում`ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը  սպասվում է […]

Ճոպանը պոկվել է, վերելակն ընկել ցած

Ապրիլի 2-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, որի հետեւանքով վերելակը ընկել է ցած: Նախնական տվյալներով` վերելակի մեջ գտնվել է մեկ մարդ: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեպքի […]

Վարագյաններին քվե է պետք. Արթիկի քաղաքապետը ստիպո՞ւմ է

Արթիկի քաղաքապետ ՀՀԿ անդամ Խաչատուր Վարագյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցներին, որպեսզի յուրաքանչյուրը 25 հաստատ ձայն բերի նրա եղբոր` թիվ 36 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանի օգտին: Henaran.am-ի թղթակիցը գնացել է խմբագրության էլ-փոստով ստացված նամակի հետքերով: Հիշեցնենք, այդ նույն ընտրատարածքում թեկնածու են նաեւ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր […]

ԱՄՆ-ում հետազոտվել են 88-ի երկրաշարժը վերապրած հայերի գեները

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը կամ հետտրավմատիկ ախտանիշը կարող է բացատրվել գեների փոփոխություններով: Այս կարծիքին են Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները: Նրանք ուսումնասիրել են 1988-ի Հայաստանի երկրաշարժը վերապրած 12 հայկական ընտանիքների 200 անդամների շրջանում, տեղեկացնում է “BBC”-ն: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առավել վառ արտահայտված հետտրավմատիկ խանգարումներով մարդիկ ունեցել են 2 առանձնահատուկ գենային տարբերակներ` TPH1 и TPH2, […]

Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) և բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և “Global Medical Solutions” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը: ԱՄՀ-ի և Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Կենտրոնի […]

Մեծ Հայքի ամենահայտնի վանքերի մասին գիրք է հրատարակվել

Հայկական ճարտարարպետությունն ուսումնասիրող հիմնադրամի հանգուցյալ նախագահի՝ ճարտարապետության դոկոտոր Արմեն Հախնազարյանի “Արտազի երեք վանքերը” աշխատությունում  ներկայացված է  ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցուցակում ներառված Իրանի տարածքում գտնվող Մեծ Հայքի ամենահայտնի երեք վանքերը։ Ինչպես  ասաց “Հենարան” ակումբի հյուրը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հեղինակը այդ նյութերը հավաքել է 1969թ-ից ի վեր: Մասնավորապես, հետազոտվել են Մեծ Հայքի Մակու գավառի երեք ամենահայտնի վանքերը՝ Թադեոս […]

Արտակ Հերիքյանը կլքի՞ “Ժամը” լրատվականը

Henaran.am-ի տեղեկություններով, “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվական ծրագրի տնօրեն Արտակ Հերիքյանի պաշտոնը իջեցվել է: Նա այսուհետ  կվարի միայն “Ժամը” լրատվականը: Որոշ տեղեկություններով, նա չհամաձայնելով այդ որոշման հետ` հայտարարել է, որ ընդհանրապես դուրս է գալիս “Արմենիա”-ից: Չնայած նշենք, որ շաբաթ-կիրակի օրերին Արտակ Հերիքյանը եթերում էր: Մեզ չհաջողվեց խոսել “Արմենիա” հեռուստաընկերության   ղեկավարության հետ. տնօրեն Դավիթ Ավետիսյանի ընդունարանից ասացին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի