23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Ռոբերտ Մելքոնյանը, եկավ եւ բռնի ուժով ինձ հանեց…”. Երեւանի փոխոստիկանապետը տարել է հացադուլավորի վրանն ու հովանոցը

Այսօր օրվա երկրորդ կեսի հետք  ԿԸՀ-ի առջեւ արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանը փորձել է վրան տեղադրել, սակայն  Երեւանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանն անձամբ է հանել այն եւ տարել: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտավազդ Վարդանյանը, ժամը 15-ի սահմաններում վրանը տեղադրվել է, սակայն ոստիկանները խնդրել են իրեն չամրացնել այն` մինչեւ վերադասի ժամանումը: “Ես մտա մեջը, մինչեւ […]

Երկու վարչապետ` ՀԱԿ-ի խմբակցությունում. նրանց միջեւ “սեւ կատու” է անցել

Երեկ, Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ նկատելի էր, որ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվողների միջով “սեւ կատու” է անցել: Նրանք հարթակում առանձին-առանձին էին կանգնած եւ առանձնապես չէին շփվում իրար հետ: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի առաջնորդի “դաբրոյով” խորհրդարան մտնող թեկնածուները համաձայն չէին, որ Հրանտ Բագրատյանը ղեկավարի խմբակցությունը: Հիշեցնենք, որ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ […]

Հաղթանակի եռատոնի զորահանդես Ստեփանակերտում /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Արցախում շարունակվում են տոնական միջոցառումները, որոնց ևս նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի:            Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Սպասվում է անձրեւ

 Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւան քաղաքում` գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ […]

Հերթական պայթյունը Սիրիայում` ՄԱԿ-ի դիտորդների մեքենաների մոտ

6 սիրիացի զինծառայող են վնասվածքներ ստացել սիրիական բանակի բեռնատարի եւ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջեւ տեղի ւոնեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է “AFP”-ը: Դեպքը տեղի է ունեցել Դերաա քաղաքի տարածքում` երկրի հարավ-արեւմուտքում: Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: Ներկա պահին Սիրիայում գործում է հրադադար` ըստ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման ծրագրի: Ապրիլի 15-ին Սիրիա […]

Եվրոպայի օրվա տոնակատարություն` Հյուսիսային պողոտայում

Այսօր մայիսի 9-ը նշվում է նաև որպես Եվրոպայի օր: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային բացօթյա տոնակատարությանը ս.թ. մայիսի 12-ին, Հյուսիսային պողոտայում: Ավանդաբար նշվող Եվրոպայի օրը բազմաբովանդակ միջոցառումների համադրություն է, որոնց ընթացքում ներկայացվում է Եվրոպայի մշակութային բազմազանությունն ու ԵՄ-Հայաստան համագործակցությունը: “Եվրոպայի օրը կարևոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար:  Այն նախանշում է […]

Գնդակոծվել են Տավուշի գյուղերը. ամեն օր նշում են Հաղթանակը …

  Մայիսի 8-ի լույս մայիսի 9-ի գիշեը, մինչեւ առավոտ կրկին ռմբակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Henaran.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ մարզի Մովսես գյուղի համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը: “Նոր-նոր դադարել են կրակոցները, հավաքվել ենք, ուզում ենք Երկրապահի տղերքի հետ մի-մի բաժակ խմենք, նշենք տոնը”,-ասաց  գյուղապետը: Նա ափսոսանքով նշեց, որ այս տարի չեն կարողացել վետերաններին ինչպես […]

Պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին. բաց նամակ գլխավոր դատախազին

 Մաշտոցի այգու ակտիվիստները դիմել են ՀՀ Գլխավոր  Դատախազ Ա. Հովսեփյանին եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին` պահանջելով պատասխանատվության ենթարկել ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախման մասնակից ոստիկաններին: “Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական կարգը հարգելով`պաշտպանում էին իրենց Սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով […]

Ծառուկյանի թիկնազորի պետին կանչել են ոստիկանություն

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ  Էդուարդ Բաբայանը, որ ծեծել էր Արկադի Գրիգորյանին կանչվել է ոստիկանություն` հարցաքննության: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, ըստ շրջանառավող լուրերի, Էդուարդ Բաբայանը բռնություն է կիրառել Ա. Գրիգորյանի նկատմամբ, քանի որ վերջինս չի ենթարկվել Բաբայանին եւ մեքենան չի հանել կայանած տեղից: Չնայած Արկադի Գրիգորյանին ծեծողները պահանջել էին լռի ու  չբողոքի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի