GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը՝ հայատառ հաղորդագրություններով
՛՛Սմարթֆոնների պրեմիում դասին պատկանող GALAXY SIII -ը նոր բարձրություն է սահմանել իր հնարավորություններով։ Այն պարունակում է բազմաթիվ նորարարություններ։ Բացի այդ Samsung Electronics-ը ընդառաջ գնալով Հայաստանի կառավարության նախաձեռնությանը, ներդրել է այս սմարթֆոնում համակարգ, որը հնարավորություն է տալու ուղարկել եւ ստանալ հայատառ հաղորդագրություններ»,- ասաց Samsung Electronics-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝նշելով, որ իրենք «Orange Արմենիայի» հետ սպառողներին ուղղված շահավետ առաջարկով են ներկայացնում:
Հայաստանում SAMSUNG-ի եւ Orange-ի միջեւ համագործակցությունն արտացոլում է Ֆրանս Տելեկոմի եւ «Samsung Electronics»-ի համագործակցությունը համաշխարհային մակարդակով, իր հերթին նշեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, տեղեկացնելով, որ Orange-ի հայաստանյան բաժանորդները սմարթֆոնը սակագնային պլանի հետ միասին ձեռքբերելու դեպքում, կարող են հեռախոսը ստանալ շահավետ տարբերակով։
Samsung Electronics-ը նոր սմարթֆոնի տեսախցիկը, ինչպես մասնագետները շեշտեցին, օժտված է պրոֆեսիոնալ տեսախցիկի հնարավորություններով։ 8 ՄՊ AF տեսախցիկը գործում է BIS համակարգով, եւ բարձր որակի եւ մաքրության նկարահանում է կատարում նույնիսկ վատ լուսավորության, կամ շուրժումների դեպքում։ Մասնագետներն աշխատել են նաեւ հեռախոսի անվտանգության ուղղությամբ։ Սմարթֆոնի էկրանը դիմանում է մոտ 9 կգ հարվածի, իսկ էկրանը չի վնասվում, ասենք, օրինակ, երբ օգտագործողը այն բանալիների հետ պահում է նույն գրպանում։
Իսկ ամենակարեւորը վերջում՝ հեռախոսը Օրանժ Արմենիայի խանութներում վաճառվում է 350,000 դրամ գնով։