21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա էլ` “վճռական առաջադիմականներ”

“Եվրոպական համալսարաններում որակավորված վճռական առաջադիմականներ” ՀԿ-ն ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կոչ է անում հայ երիտասարդությանն ակտիվորեն մասնակցել ընտրություններին` թույլ չտալով իրենց ձայնն օգտագործել իրենց փոխարեն: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է գիտակցի, որ իր ձայնն ուժ է, եւ այն կարող է նպաստել փոփոխություններին մեր երկրում, որի համար պայքարում են այսօր հայ երիտասարդները: Պետք է օգտագործել […]

“Միսս Հայաստան-2012”-ի մասնակիցների ընտրությունը մեծ աղմուկ է բարձրացրել. տարակուսանք, թե հումոր /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է “Միսս Հայաստան” մրցույթի “Facebook”-ի պաշտոնական էջը, “Միսս Հայաստան-2012″-ի մեկնարկը տեղի կունենա ապրիլի 10-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Սակայն մրցույթն արդեն իսկ մեծ աղմուկ է առաջացրել եւ թեժ քննարկումների առիթ է դարձել համացանցում տեղադրված տեսանյութի պատճառով, որը ներկայացնում է մրցույթի նախընտրական փուլի հեռուստաօրագիրը: Օգտատերերը տարբեր հումորներ են արել մասնակից աղջիկների արտաքին […]

ՄԻՊ-ը մատնանշում է սոցիալական հարցերի նախարարության թերությունները

Պաշտպանի գնահատականը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին Դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո: Թեև զգալիորեն բարելավվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչության […]

ՄԻՊ-ն անցավ Մշակույթի նախարարությանը

ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները  Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման և զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը: Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման […]

ՄԻՊ-ն անդրադարձել է ԿԳՆ-ին

Այսօր ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է 2011թ. Կրթության եւ գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների եւ խնդիրների վերաբերյալ զեկույցը։ Ըստ ՄԻՊ գրասենյակի զեկույցի՝ կրթության եւ գիտության ոլորտում առկա թերություններն ու մարդու իրավունքների խախտումներ հետրյալ են՝ • Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ: • Հրատարակվող […]

Սպասվում են տեղումներ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` մարտի 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28- ցերեկը` արեւելյան շրջաններում, 29-ին` առավելապես  հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց,մառախուղ, տեսանելիության փոքրացում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը,  28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երեւանում՝ մարտի  27-ին, 28-ի գիշերը սպասվում է տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին հնարավոր է քամու ուժգնացում15-20 մ/վրկ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Փաշինյանի նամակին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պատասխան կտրվի. ԱԺ փոխնախագահ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը կուսումնասիրվի:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին փոխանցեց, որ քիչ առաջ ստացվել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դիմումը` ուղղված ԱԺ նախագահին: Շարմազանովն ասաց, թե համապատասխան վարչություններին հանձնարարվել է ուսումնասիրել նամակը: Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովի խոսքով, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում գրավոր պատասխան կտրվի: […]

Խոտն այրելու փոխարեն ինքն իրեն է այրել

Մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Հանրապետական այրվածքների կենտրոնից  ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից ծանր այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 68-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նա այրվածքներն ստացել է հողամասում խոտ այրելու ընթացքում հագուստն անզգուշորեն այրվելու հետեւանքով: Կատարվում է քննություն: […]

Մահ ‘Պոլիտեխնիկում”

Այսօր` մարտի 26-ին, ‘’1-03’’ շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարանի 2-րդ մասնաշնքում մահացած տղամարդ կա: ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, հրավիրվել է նաև դատական բժիշկը: Ինչպես հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դատական բժշկի նախնական […]

Գողացել է մուտքի դուռը

Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով մեղադրվում է դուռ գողանալու մեջ: Առանց դռան մնացած բնակիչը գողին նկատել է ճանապարհին: Նա մեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է եղել, երբ տեսել է, որ հակառակ ուղղությամբ ընթանում է մի մեքենա, որի տանիքին դուռ է կապված: Տղամարդը հասկացել է, որ դա իր տան դուռն է: Տուն հասնելով` շվեդը հայտնաբերել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի