12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բրիտանական ֆիրման զոմբիների թափուր աշխատատեղեր է հայտարարել

Բրիտանական մի ֆիրմա, որը մասնագիտացած է զոմբիների երկրպագուների համար զվարճանքներ կազմակերպելով, թափուր տեղեր է հայտարարել կենդանի դիակների “պաշտոնի” համար: Թեկնածուները, ովքեր կանցնեն հարցազրուցը, զոմբիների դեր կկատարեն միջոցառումներին, որի ընթացքում նրանցից փորձելու են փրկվել նման զվարճանքների  համար գրանցված մարդիկ:

Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ զոմբիի “պաշտոնի” համար դիմող թեկնածուները պետք է հարցազրույցին ներկայանան կենդանի դիակների նման գրիմով եւ համապատասխան հագուստով: Բացի այդ, հարկավոր է  ցուցադրել, թե որքան կարող են զոմբիի նման պահել իրենց, այսինքն` սարսափելի ձայներ հանել եւ շարժվել սարսափ ֆիլմերի հերոսների նման: Զոմբիի աշխտանքի համար փորձն անհրաժեշտ  չէ:

Նրանք, ովքեր լավ տպավորություն կթողնեն կազմակերպիչների վրա, կուղարկվեն Չեշիր կոմսություն, որտեղ լքված դղյակ կա: Այնտեղ էլ առաջիկայում կկազմակերպվի միջոցառում զոմբիների սիրահարների համար:

Կենդանի դիակների աշխատավարձի չափը չի նշվում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ