15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Հարսնաքար”-ի գործով 7-րդ ձերբակալվածի անունը հայտնի է

Այսօր, լրագրողների հետ զրույցում  Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել էր, որ  “Հարսնաքար”-ի գործով կձերբակալվի եւս մեկը ու նրանց թիվը կհասնի 7-ի:

Henaran.am-ին հաջողվեց ճշտել, որ վերջին ձերբակալվածը ռեստորանի անվտանգության աշխատակից Նորայր Հայրապետյանն է: Մինչ այդ ձերբակալվել էին ռեստորանի մենեջերը, մատուցող Դավիթ Ադամյանը, անվտանգության 5 աշխատակից`  Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  միջադեպի արդյունքում ընդհանուր տուժողների թիվը 6-ն է,  որից մեկի ինքնությունը չի հաջողվել մինչեւ օրս ճշտել:   Պաշտպանության նախարարությունից ասացին, որ այդ տեղեկությունը պետք է ստանալ ոստիկանության քննչական վարչությունից,  ում վարույթում գտնվում  է գործը:

Ոստիկանության լրատվական վարչությունից էլ ասացին, որ գործով կա 5 տուժող: Նրանցից 4-ը արդեն ցուցմունք են տվել, իսկ մեկը դեռ ի վիճակի չի մասնակցելու քննչական գործողություններին: Այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով` ոստիկանությունը չի հաղորդում:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում  դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական  հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ Վահե Ավետյանը: Վերջինիս արդեն երկու անգամ վիրահատվել է եւ նրա մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ

ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում, հատկանիշներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ