Քարամյանը նեղացած է նախագահից. Չորրորդ ինքնիշխանություն
“Չորրոդ ինքնիշխանություն” թերթի տեղեկությունների համաձայն`սպորտի եւ երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից` պաշտոնի առաջխաղացում չունենալու համար: Եվ դա է հիմնական պատճառը, որ վերջին ժամանակներս Քարամյանը կուսակցության հավաքներին ու միջոցառումներին աշխատում է քիչ երեւալ:
Բացի դրանից, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, ըստ պտտվող լուրերի, ետ է գցում կուսակցության ներքին էշելոնում հերթագրվածների գործերը, որոնք Քարամյանի միջամտության շնորհիվ պետք է ապառիկ հիմունքներով ու ցածր տոկոսադրույքներով բնակարաններ ձեռք բերեին Ավան վարչական շրջանում կառուցվող բնակելի շենքում: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվում էր “Մատչելի բնակարաններ` երիտասարդ մասնագետներին” ծրագիրը, որի “իրականացումը” ապահովում էր հենց Արսեն Քարամյանը: