19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պուտինը “կաշառվել է”

Ճապոնական Ակիտա վարչական շրջանի իշխանությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել են ակիտա-ինու հազվագյուտ եւ հայտնի ցեղատեսակի շուն: Այդ կերպ նրանք ցանկացել են իրենց երախտագիտությունը հայտնել Պուտինին հզոր երկրաշարժից եւ ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած օգնության համար: Իշխանությունները հատուկ նշել են, որ տեղյակ են Պուտինի` շների հանդեպ ունեցած մեծ սիրո մասին:

Ճապոնիայի վարչապետը շանը նվիրել է Պուտինին Մեքսիկայում` “Մեծ քսանյակի” հանդիպման շրջանակներում: Որից հետո` բանակցությունների ընթացքում, 2 երկրների ղեկավարները  որոշել են շարունակել  Հարավային Կուրիլների ճակատագրի վերաբերյալ երկխոսությունը:  Նախկինում Պուտինն ասում էր, որ հարկավոր է վեճը լուծել 1956-ին արված ԽՍՀՄ-ի եւ Ճապոնիայի համատեղ հայտարարության հիման վրա, այսինքն` Ճապոնիային վերադարձնել 4 կղզիներից 2-ը:

Հարկ է նշել, որ Պուտինն այժմ 3 շուն ունի: 3-ն էլ նախագահը նվեր է ստացել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ