08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Որոշվեց Վայոց ձորի մարզպետի հարցը/վիդեո/

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը ընդամենը 15 րոպե է տեւել: Կադրային հարցերից քննարկվել է միայն  Վայոց Ձորի մարզպետի հարցը: Այդ  պաշտոնում կնշանակվի  Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանը: Լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ Գեղարքունիքի մարզպետի հարցը չեն քննարկել:

Գործադիր մարմնի նիստում անդրադարձել են նաեւ Կառավարության ծրագրին, որն այսօր ընդունվեց ԱԺ-ում: “Մեկ անգամ եւս հաստատվել է, որ ԱԺ-ն բազմազանության ամբիոն է: Մենք մամուլում էինք նրանց պատասխանում, նրանք Ազատության հրապարակից: Հիմա արդեն մեկը մյուսին կարող ենք պատասխանել”,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ճեպազրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ