28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կեղծված խմիչքներ, ապօրինի ատամնաբուժարաններ…ՊԵԿ-ի բացահայտումները

Կեղծված ալկոհոլային խմիչքներ, ապօրինի ատամնաբուժարաններ եւ ստվերում գործող արտադրամասեր. պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները փետրվարին անօրինական ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Երեւանում եւ մարզերում: Այսպես, ստացված տեղեկությունների հիման վրա, խոշոր հարկ վճարողների նկատմամբ հսկողություն իրականացնող օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի աշխատակիցները Երեւանի ‘Վերնիսաժ’ տոնավաճառում բացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշների ալկոհոլային խմիչքների […]

Մուտքի վիզայի դյուրացում նախատեսվում է մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար

Փետրվարի 27-ին Երեւանում մեկնարկեցին ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Հայկական պատվիրակություն գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ: ԵՄ պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի […]

Քաղաքապետը կփորձի կարճ ժամանակում կյանքի կոչել ‘Հին Երեւան’-ը

Այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կանաչապատման ուղղությամբ: Հանձնարարվել է մարտի 1-ից շարունակել մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման աշխատանքները: ‘’Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում մայրաքաղաքում ապօրինի հատված յուրաքանչյուր ծառի համար: Կանաչ գոտիները պետք է լինեն մեր ամենօրյա հսկողության տակ: Անթույլատրելի են […]

Տարոն Մարգարյանը կարեւորել է ‘ոչ մի բողոք քաղաքացիներից’ սկզբունքը

Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների արդիականացման եւ զարգացման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով ներկաներին, նախ կարեւորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարեւոր ցուցիչն է: ‘Ծառայությունների որակի հետեւողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի […]

Մեր համբերությունն անսահման չէ. Մամեդյարովի զգայական պոռթկումը

Ադրբեջանի ԱԳՆ  ղեկավար Էլմար Մամեդյարովը անընդունելի է համարել  Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումը, որն ընդունել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մամեդյարովը կարծում է, որ քաղաքագետների կողմից պատմական հարցի քննարկումը կարող է հակառակ արդյունք ունենալ: Այս մասին հայտնում է թուրքական Abhaber գործակալությունը: ‘’Ինչու՞ Ֆրանսիան չի տեսնում ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիան: Նա պետք է ուշադրություն դարձներ Ադրբեջանի […]

ԲՀԿ-ն թակեց դուռս` “նիսյա” խոստումներ …

Կիրակի` երեկոյան, բացելով բնակարանիս դուռը եւ տեսնելով անծանոթ կնոջը` մտածեցի հերթական կրոնական կազմակերպությունից է: Բայց վերջինս ասաց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից է, եւ փորձում է ճշտել, թե ում եմ քվեարկելու մայիսի 6-ին: Իմ այն հարցին, թե շուտ չէ արդյոք նման հարցով դիմելը, կինն ասաց, որ իրեն ընկերուհին է խնդրել աշխատելու ԲՀԿ-ի համար, եւ երկու շենք […]

ՀԱԿ-ը թեկուզ մեկ մանդատով`կարեւորը արդար ընտրությունն է

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսը ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունն է: ՀԱԿ-ի համար կարեւորը ոչ թե խորհրդարանում մեծամասնություն ունենալն է, այլ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում: ”Եթե նույնիսկ մենք ունենանք մեկ պատգամավոր, բայց տեղի ունենան շատ ազատ եւ արդար ընտրություններ, մենք դա կհամարենք հասարակության գնահատականը մեր եւ մյուս քաղաքական ուժերի գործունեությանը: […]

Երեւանի կենտրոնում պատշգամբ է փլուզվել.

Փետրվարի 27-ին, ժամը 13.24-ին կենտրոնի ոստիկանության բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Թումանյան թիվ 15 ա հասցեում փլուզվել է 5-րդ հարկի պատշգամբի ծածկը: Ըստ նախնական տվյալների` տուժել է մեկ մարդ, որը հոսպիտալացվել է: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ […]

Քաջարանցի վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում ‘Բելազ’ մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Hneran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ‘Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին’ ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ 2012թ-ի հունվար ամսվա աղբահանության վճարները մինչեւ 2012թ-ի մարտի 1-ը չվճարելու դեպքում կհաշվարկվի տույժ՝ չկատարած պարտավորությունների յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` 0.15% չափով: Խնդրվում է տույժերից խուսափելու համար վճարումները  կատարել օրենքով սահմանված ժամկետներում: Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված