21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Քնքուշ” մասոնները “կայֆ են բռնում”

Օրերս “Քնքշանք” հայ մասոնական օթյակը հաղորդագրություն էր տարածել, որում հերքել էր, որ օթյակի անդամները կան բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակներում: Ըստ նույն հաղորդագրության, “օթյակի միայն երկու եղբայր են ներկայացվել երկու կուսակցությունների անցողիկ տեղերում”: Միաժամանակ ասվում էր, որ “Քնքշանք” օթյակը կշարունակի “պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային դինամիկ գործընթացներում եւ պայքարել մութ ուժերի դեմ”: Henaran.am-ը փորձեց պարզել, թե ովքեր […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում  մարտի  22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին արևելյան շրջաններում սպասվում  է տեղումներ:    Քամին արևմտյան   1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով, 24-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը նույնքան կբարձրանա: 26-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 2-7 աստիճանով: Երևանում` մարտի  22-26-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Հայ արիները այսօր տոնում են Ամանորը` Արաքսի ափին

Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Նոր Տարին: 2012թ. այդ օրը, լուսաբացին, ներկայիս Հայաստան-Թուրքիա սահմանային մի հատվածում (իրականում՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների սահմանին) հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Այնուհետեւ՝ Գառնո Արիական-հեթանոսական տաճարում արիական հայերը (նաեւ այլազգի հյուրերը) փառաբանել են […]

Խաչատուր Սուքիասյանը ճիշտ հասցեով չի դիմել

Այսօր` մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր  նիստում մերժեց Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ` ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին: Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված  Խաչատուր Սուքիասյանը`ըստ ոստիկանության տեղեկանքի […]

Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկիչը բանտարկյալ է եղել Աֆղանստանում

Տղամարդուն, ով մեղադրվում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում իրագործած մի շարք հրեշավոր սպանությունների, այդ թվում` հրեական դպրոցի աշակերտների սպանությունների մեջ, ճանաչել է աֆղանական Կանդագար քաղաքի բանտապետը, հաղորդում է “Reuters”-ը: Նա վկայել է, որ Մուհամեդ Մերահը բանտարկյալներից մեկն է եղել, ում հաջողվել է փախչել: Բանտապետը պատմել է, որ Մերահը ձերբակալվել է 2007-ին` ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Նրան դատապարտել […]

ՀՅԴ ցուցակը` թարմ դեմքերով. ծանոթ անունները քիչ են /լրացված/

Րոպեներ առաջ ՀՅԴ համամասնական ցուցակը հրապարակվել է: Այն  գլխավորում է`   ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որին հաջորդում են Արմեն Ռուստամյանն եւ Արտյուշա Շահբազյանը: Ցուցակում ծանոթ անուններն այդքան էլ շատ չեն: Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ այս ցանկի կազմման գործընթացը երկար է տեւել, նշելով, որ ՀՅԴ ընտրյալ 20-յակում բավական շատ նոր անուններ կան, որ “երիտասարդացման միտում կա”: ՛՛Ցանկը […]

Իտալացիներն այսօր նշում են Ծառի օրը

Իտալիայում ամեն տարի մարտի 21-ին նշում են Ծառի օրը: Սա աստվածային բնության հետ մարդու միաձուլման տոնն է, որը տարբեր ժողովուրդներ նշել են անհիշելի ժամանակներից: Իտալիայում առաջին անգամ այս տոնը նշել են 1898-ին կրթության նախարար Գվիդո Բաչելլիի նախաձեռնությամբ: 1923-ին որոշվեց տոնին պաշտոնապես ավանադական  բնույթ հաղորդել եւ այն հաստատել Իտալիայի անտառային օրենքում: Երկրի բնակիչներին դուր եկավ առաջարկը: […]

Մարտի 21-ը գիշերահավասարի օրն է, բայց ժամերը առաջ չենք տալու

Այսօր գիշերահավասարի օրն է, եւ այս տարի մեզ մոտ ժամային փոփոխություն չի լինի: Մենք մնում ենք մեր բնական ժամային գոտում: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով ՛՛Ժամանակի հաշվարկման կարգի մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի հեղինակն է : Նրա խոսքով՝ եթե 1997 թվականից հետո, երբ ընդունվել […]

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ: Զոհերի […]

Դատապարտյալը դեղորայքային թունավորում է ստացել, նրա վիճակը ծանր է

Մարտի 20-ին, ժամը 03.47-ին, Վանաձոր քաղաքի առողջապահական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ‘’Վանաձոր’’  քրեակատարողական  հիմնարկից դեղորայքային թունավորումով հոսպիտալացվել է 1981թ. ծնված էդուարդ Այվազյանը: Ըստ հերթապահ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի