21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՌԴ բնակիչները գնահատել են մարդու կյանքի “արժեքը”

“Ռոսգոսստրախ” ընկերության հետազոտությունների կենտրոնի անցկացրած ուսումասիրության համաձայն ռուսաստանցիների համար մարդու կյանքի “արժեքը“-ը կազմում է 3,5 մլն ռուբլի: Հարցմանը մասնակցել են ՌԴ-ի մեծ եւ փոքր քաղաքներում բնակվող 2,2 հազար մարդ:

Կյանքի “արժեքը” ընկել էր ճգնաժամի շրջանում: Սակայն 2011-ին այն կրկին սկսել է աճել եւ նույնիսկ գերազանցել նախկին ցուվանիշը: Չնայած 2011-ի ապրիլից 2012-ի ապրիլը մարդու կյանքի “արժեքը” կրճատվել է 18,6 տոկոսով: Հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Զուբեցը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի բնակիչների պահանջները կյանքի որակի նկատմամբ նվազել են:

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետները հիշեցնում են, որ կյանքի “արժեք” տերմինը կարիք չկա բառացիորեն ընկալել, քանի որ հասարակական եւ հումանիտար տեսանկյունից այն անգին է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ