13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշոտյանը ստիպված էր սպասել Մհերին /վիդեո/

Կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը այսօր ստիպված էր լրագրողների եւ բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի հետ 14 րոպե սպասել երգիչ Մհերին: Նախարարությունը աջակցել է Վերջին զանգին նվիրված նոր երգի տեսահոլավակի նկարահանմանը, եւ այսօր նախարարությունում ներկայացվեց երգը: “Մեկ էլ նման անհամբերությամբ Մհերի ելույթին սպասել եմ “Նովայա Վոլնա”-ի ժամանակ”,-ասաց Աշոտյանը` առաջարկելով լսել երգի աուդիո տարբերակը, որի հնչյուների տակ […]

Մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի

Ապրիլի 23-ին` ժամը 20:30-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղի կունենա  մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի: Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ: Ոգեկոչման արարողությունն արդեն նաեւ ԵՊՀ-ի պատերի ներսում է արվում: Յուրաքանչյուր ուսանող […]

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններով

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների  պարբերական ձերբակալությունների կապակցությամբ: Ըստ Լրատվամիջոցների Ազատության ներկայացուցչի վերջին տվյալների` ներկա պահին թուրքական բանտերում շուրջ 90 լրագրող կա: ԵՄ-ը կիսում է ներկայացուցչի այն կարծիքը, ըստ որի կարիք կա շարունակելու բարեփոխումները դատական ոլորտում, որը մասնավորապես վերաբերում է հակաահաբեկչական օրենքին եւ քրեական օրենսգրքին: Հարկ է նշել, որ դատական որոշ գործընթացներ դեռեւս շարունակվում են: […]

Երեւանում բացվեց “ArmBookExpo” միջազգային ցուցահանդեսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 21-ին Երևանի “Գաֆէսճեան” արվեստի կենտրոնում մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակի և “Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք” նախագծերի շրջանակներում կազմակերպված ArmBookExpo միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ քառասուն երկրներում հրատարակված հային և Հայաստանին վերաբերող 1800 անուն գրքեր: Ներկայացված գրականությունն ամբողջությամբ կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին, որտեղ կստեղծվի Հայաստանի և հայության մասին ստեղծված […]

Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել

 Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Մենք` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին և ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները։ Մեզ […]

Արթուր Աբրահամը միացել է “Այլեւս երբեք” Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային նախագծին

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի “Այլեւս երբեք”  (“Never Again”) խորագիրը կրող նախագծին: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների […]

Բադեյանը մեռեր ա՞. քյավառցիների զավեշտը

Գավառում օրերս սպանված երիտասարդի հիշատակին` իր հարազատ Գանձակ գյուղ տանող ճանապարհին` սեւ ժապավենների վրա գրված է նրա անունն ու տարիքը: Գյուղի գլխավոր ճանապարհի  զույգ սեւ ժապավեններին հաջորդում են թիվ 22 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանվել Բադեյանի սպիտակ ժապավենները՝ “ Մանվել Բադեյան, թիվ 22 ընտրատարածք” գրառմամբ: Գյուղացիներից մեկը ճանապարհով անցնելիս նկատում է սեւ ու սպիտակ ժապավենները, մտնում […]

“Լավ մարդ ա էլի, արա, գործ ա անում, խաղաղություն ա պահում”.ալավերդցիները երկրի նախագահի մասին/վիդեո/

 Անցած շաբաթ օրը  աշխատանքային այցով եւ նախըտրական քարոզչության շրջանակներում Լոռու մարզի Ալավերդի քաղաքում էր հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ալավերդիում հանրապետության ղեկավարը կանգ առավ մասնավորապես  հանքարդյունաբերության զարգացման խնդիրների վրա եւ կոչ արեց ընտրությունները չդարձնել հաշվեհարդար: Արդյո՞ք հավատում են հանրապետության նախագահին ալավերդցիները` Henaran.am-ը դիմեց հանրահավաքի մասնակիցներին: Շատերը պարզապես չցանակացան տեսախցիկի […]

Երիտասարդ աղջկա կողմից վրաերթի ենթարկված երեխան մահացել է

Նախօրեին Արտաշատի Մխչյան գյուղում վրաերթի է ենթարկվել 5-ամյա աղջիկ։ Գյուղացիները որոշ մանրամասներ են պատմել ֆոտոլրագրողին, ըստ որոնց՝ ավտոմեքենան եղել է “Ռենջ Ռովեր” մակնիշի և այն կայանված է եղել մահացած երեխայի տան դիմաց։ Երեխան հեծանիվով խաղալով եկել և կքանստել է ավտոմեքենայի աջ անվադողի մոտ։ Իսկ վարորդը՝ Ալլա Ադիբեկյանը մեքենայի ձախ կողմից մոտենալով նստել է իր “Ռենջ […]

Վահրամ Սահակյանը բանաստեղծություն է ձոնել պատգամավորացուներին

Այս օրերին թատերագիր Վահրամ Սահակյանի ստեղծագործական ավյունը սպառվել է  ներքաղաքական  թեմատիկայի վրա: Նա բանաստեղծություն է ձոնել ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածուներին. ‘Գանգներիդ վրա՝ խառը կանաչի դրա տակ հագած ‘’իբր’’ ‘’Վերսաչի’’ Էդ փայլուն տեսքով եկել եք մեզ հյուր Շապիկի տակից նեխած ձվի բույր… Ձեզ էլ ի՞նչ է պետք. միմիայն մանդա՞տ, Թե՞ երկու տարուց սկսվող ահեղ դատ։ Երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի