21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծիծաղենք լիաթոք գոնե մեկ օր

Ապրիլի 1–ը Ծիծաղի եւ հումորի համաշխարհային օրն է: Այս տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում, օրինակ, եղել է “Հիմարների տոն”, որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։ Ըստ  նրանց, ապրիլի 1-ից հունվարի 1-ը ճիշտ […]

Գարեգին Գաբրիելյանը կնշանակվի՞ Վովա Գասպարյանի փոխարեն

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել ղ կադրերի ռեզերվ: Ինչպես պաշտպանության նախարարության մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում Henaran.am-ին, չի բացառվում, որ նա նշանակվի ՀՀ պաշտպանության փոխնախարար: Այսինքն նա նշանակվելու է ոստիկանապետ, ՊՆ նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի փոխարեն: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով  զբաղեցրած պաշտոնից ազատվել […]

Փոփոխական եղանակ

ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին  ՀՀ տարածքում սպասվում է քամու ուժգնացում:  Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով:  Օրվա  2րդ կեսին սպասվում են տեղումներ, առավել զգալի տեղումներ կդիտվեն երեկոյան ժամերին: Meteo-tv  լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-2-ին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ, օրվա ընթացքում եղանակի բնույթը հնարավոր է մի […]

Սյունիքում թեժ է

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախապես հրավիրած նիստը հետաձգեց: Օրակարգում Աժ պատգամավորության առաջադրված թեկնածուների գրանցումն էր: Նշենք, որ այստեղ առաջադրվել են ՀՀԿ-ից Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Սամվել Հարությունյանը, Թաթուլ Հակոբյանը, Վարազդատ Վարդազարյանն ու Արտակ Սիսակյանը: Վերջինս ինքնաբացարկի դիմում  է ներկայացրել: Իսկ հանձնաժողովի նիստը հետաձգվեց այն պատճառով, որ թեկնածու Սամվել […]

Ավտոճանապարհներն անցանելի են

Մարտի 31-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: Մարտի 31-ի ժամը 09.00-ին Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից […]

Այս տարի “Երկրի ժամ” ակցիային Երեւանից բացի կմասնակցեն Վանաձորն ու Կապանը

“Երկրի ժամ” ակցիայի մասին, որին այս տարի բացի Երեւանից կմիանան նաեւ Վանաձորն ու Կապանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը. “Սա սիմվոլիկ բնույթ է կրում: Իմաստն այն չէ, որ լույս անջատես, բայց շարունակես կեղտոտել մոլորակը: Պետք է ցույց տալ նաեւ, որ մարդկությունը կարողանում է միավորվել […]

20:30-ին անջատեք լույսերը. ՄԱԿ-ի կոչը

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան կոչ է արել Հայաստանի բնակիչներին միանալ “Երկրի ժամ” ակցիային, տեղեկացնում է “arminfo”-ն` հղում անելով ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի տեղեկատվական ծառայությանը: “Եկեք մեկ անգամ եւս միանանք այս շարժմանը եւ մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Եկեք պաշտպանենք մոլորակը եւ ապահովենք մարդկային բարեկեցությունը, “- հայտնել է Գերչեւան: “Երկրի ժամ” ակցիան սկսվում […]

“Շառից փորձանքից հեռու” . ՀՌԱՀ-ը քարոզարշավին խիստ է լինելու

Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը հեռուստաընկերությունները իրավունք չունեն ցուցադրելու “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, քանի որ  դերասան Երվանդ Մանարյանը ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու է: Նման միտք արտահայտեց Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը Աղվերանում, “Լրագրողներ հանուն ապագա” ՀԿ-ի կողմից կազմակերպված “Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակներում” թեմայով դասընթացին: “Գուցե ծիծաղելի թվա, բայց օրենքի կետ է: […]

Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում են

Henaran.am-ին դիմել մի խումբ ծնողներ, աշակերտներ և ուսուցիչներ eschool.am էլեկտրոնային դպրոցի համակարգի աշխատանքի խաթարման հարցով: “Այսօր ուզում ենք միայն նշել որ այդ համակարգը հակառակ իրենց պատասխանատուների խոստումների դեռևս չի գործում:Ինչպես արդեն գիտեք ԿԳՆ և Երևանի Քաղաքապետարանը շարունակում են պահանջել և ստիպել մեզ այդ համակարգում աշխատել և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո դասամատյանի գնահատականները անցկացնել համակարգ […]

Արաբկիրում “ռուչկա” են գողանում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` վերջին ժամանակներս Արաբկիր վարչական շրջանում գողության նոր ձեւ է տարածվել: “Առայժմ անհայտ մարդկանց խումբն Արաբկիրի շատ բնակարանների դռների վրայի բռնակները (ռուչկա) գողանում եւ վաճառում է որպես մետաղ: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն չհաջողվեց պաշտոնապես որեւէ պարզաբանում ստանալ”,- գրում է թերթը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի