12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օձը` բնակարանում

Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունը, երեկ` հունիսի 1-ին, երեկոյան,  ժամը 18-ի մոտակայքում ահազանգ է ստացել, որ  Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 22 սեփական տանը օձ կա: Փրկարարները տեղ հասնելով անմիջապես վնասազերծել են մեկ մետր երկարությամբ օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Հիշեցնենք, որ երեք օր առաջ էլ օձ էր մտել քաղաքի թիվ 12 մանկապարտեզի շենքը:

“Վազն անցեք ինձնից … “. Ծոմակը հեռանո՞ւմ է Հայաստանից

“DIY” ակումբի սեփականատեր Ծոմակը շատ շուտով կմեկնի Հայաստանից: Henaran.am-ի տեղեկություններով, վերջինիս Շվեյցարիան քաղաքական ապաստան է առաջարկել: Նման առաջարկի համար թերեւս հիմք են հանդիսացել ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները: Հիշեցնենք, որ միջազգային այդ կառույցները դատապարտեցին ակումբի պայթեցումը, քանի որ շրջանառվեցին լուրեր, որ ակումբ են հաճախում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչի համար 2 անգամ հարձակում […]

Թուրք դաշնակահարին դատում են աթեիստ լինելու համար

Թուրքիայի իշխանությունները մեղադրել են թուրք դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սային  կրոնական արժեքներն արհամարհելու եւ ատելություն հրահրելու համար: Եթե Սայը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ մեկ ու կես տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է “AFP”-ն, Թուրքիայի պահպանողական իսլամիստների դժգոհության համար առիթ են դարձել իսլամին վերաբերող Սայի նկատառումները, որոնք նա հրապարակել է իր “Twitter”-ում: Ապրիլին Ֆազիլ Սայը […]

Սյունիքը բնապահպանական աղետի՞ առաջ. Հայացք

Շուտով բաց եղանակով շահագործման կտրվի եւս մի հանք: Խոսքը Սյունիքի Ծավ համայնքի հարեւանությամբ գտնվող Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի մասին է: Այս մասին տեղեկացնում է “Հայացք” օրաթերթն ու նշում, որ մայիսի 29-ին գյուղում կազմակերպված հանրային լսումները ցույց տվեցին, որ բնակիչների մի մասը, որքան էլ զարմանալի է, աջակցում են նախագծին եւ կողմ են հանքի շահագործմանը: Գյուղն աղքատ […]

Արմավիրի քաղաքապետը “պրիզնատ” չի գալիս. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը` Շախտի Ռուբոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ոչ մի կերպ “պրիզնատ” չի գալիս մարգի իշխանություններին, եւ այս էլ որերորդ դեպքն է մարզային իշխանությունների կազմակերպած կուսակցական հավաքներին չի մասնակցում: Թերթի տեղեկություններով, օրերս, երբ ՀՀԿ մարգային պատասխանատուները հերթական անգամ ժողով են անցկացրել, որին մասնակցել են […]

Սիրուշոյի սկեսուրը քաղաքակիրթ կին է. պատմում է Սյուզան Մարգարյանը /վիդեո/

“Որքան էլ զավակը մեծանա, մնում է զավակ, անընդհատ թվում է խորհուրդներ պիտի տաս, բայց չես էլ նկատում, որ դու վաղուց նրա խորհրդով ես նաեւ շարժվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սիրուշոյի մայրը` երգչուհի Սյուզան Մարգարյանը: Չնայած վաղուց ամուսնացել է, բայց էլի մայրը  մտածում է, գուցե եւ մի տեղ` Սյուզանը հոգնեցնում է Սիրուշոյին իր հարցերով: Ամուսնանալուց հետո արդյոք […]

Ամառը թեժ չի լինելու

Հունիս ամսին Հայաստանում կլինի  նորմային մոտ ջերմաստիճան, դրական շեղումով, ամսական տեղումների քանակը` նորմային մոտ: Ընդհանրապես օդերեւութաբանները  ոչ շատ չոր, ոչ հով ամառ են կանախատեսում: Այս մասին ամռան առաջին օրը լրագրողներին ասաց “Հայպետհիդրոմետ” օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Հուլիսին եւ օգոստոսին  ամսական տեղումները դրական շեղումով նորմային մոտ կլինեն: Ն խորհուրդ տվեց հանգստանալ հուլիսի վերջին եւ […]

Բարեկամների խորհուրդը` ժամանակակից սերնդի մասին

Ինչպիսի սերունդ է մեծանում այսօր. զարգացած թե…Նման հարցադրումով այսօր լրագրողները դիմեցին “Հենարան” մամուլի ակումբի հյուրերին: Նրանք բոլորն էլ Հայ օգնության ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոնի” Բարեկամների խորհրդից էին: Երգահան Արա Գեւորգյանի կարծիքով, իրենց սերունդը ավելի առողջ է մեծացել, համենայն դեպս կապ ունեի հողի, բնության հետ: Բակում խաղում էին, բարի մուլտֆիլմեր էին դիտում: Այսօրվա երեխաները, ըստ նրա […]

Բագրատյանը թռչունների համար բույն կառուցեց, բայց օդաչու չդարձավ. մանկության ապաքաղաքական երազանքներ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի մանկության երազանքը թռչունների համար բույն կառուցելն է եղել: “Դա առաջին բանն է, որ ես կերտել եմ իմ կյանքում, առաջին կամ երկրորդ դասարանում էի”,-այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրը Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ քաղաքական գործիչը: Հրանտ Բագրատյանը, պարզվում է, եթե չդառնար տնտեսագետ եւ քաղաքական գործիչ, օդաչու էր դառնալու: “Մի […]

Հովիկ Աբրահամյանը նաեւ ծնողներին է շնորհավորել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամայանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի կապակցությամբ: “Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ամենավառ  տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության  օրվա կապակցությամբ: Երեխաներն են  հասարակության վաղվա օրը կրողները, եւ մեր` պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ եւ երջանիկ մանկությունը: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ ծնողներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի