12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զոհված զինվորը 5 օր հետո զորացրվելու էր. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի,  հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման եւ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված 3 հայ զինծառայողներից մեկը` Զոհրաբ Խաժակի Բալաբեկյան զորացրվելուն մնացել էր ընդամենը 5 օր: Նա  զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից: Զոհրաբը դեպքից երկու օր առաջ զանգահարել էր տուն` բարձր տրամադրությամբ, եւ […]

Նոր բացահայտումներ Հայաստանի քաղաքական էլիտայից. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի Վաշինգտոնում գտնվող թղթակիցը, որն ակտիվ շփումներ ունի ԱՄՆ պաշտոնյաների, հասարակական գործիչների եւ պաշտոնյաների հետ, կարողացել է պարզել, որ առաջիկայում չի բացառվում, որ Wikileaks-ը Հայաստանի  քաղաքական կյանքին առնչվող նոր փաստաթղթեր բացահայտի: “Դրանք վերաբերելու են Հայաստանի առանձին պաշտոյաների, օլիգարխների եւ ընդդիմադիրների` ամերիկացի պաշտոնյաների հետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ մասնավոր հանդիպումներին եւ զրույցներին: Նախագահական ընտրություններից […]

Սյունիքի մարզպետը գնորդ է փնտրում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը: Այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել: Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի […]

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Մինչ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Կարեն Արայանի, դերասանուհու ինտիմ-լուսանկարները նորից հայտնվել են համացանցում: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհու  եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ: “Հիմա Կարենը անազատության մեջ է, ով […]

ԱՄՆ դեսպանը մաքրեց Մանկական երկաթուղին

ԱՄՆՇրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպնատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: “Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երևանը շատ գեղեցիկ քաղաք […]

19-ամյա աղջիկն ու տղան անչափահասին ներգրավել են հանցանքի մեջ

Հունիսի 4-ին, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից  ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը ս/թ մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության  և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով: Նույն օրը, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել  նաև 19-ամյա մի աղջկա, որը ս/թ մարտի […]

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է սուրբ Գայանյանց կույսերի օրը

Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորով Սուրբ Գայանե վանք տարվեց սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հավատավոր հայորդիների երկրպագության եւ օրհնության համար: Թափորի ժամանակ սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ս. Գայանե վանքի ուխտի այս օրը […]

Նալբանդյան 106/1 շենքի բնակիչներն ակնկալում են Հովիկ Աբրահամյանի աջակցությունը

Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասվում է. “Դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում եւս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով: Թեեւ բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորոն շրջանառվել: Դրանց համար հիմք […]

Գայլերը հասել են Լոր գյուղ

Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում գայլերը հոշոտել են 77-ամյա Ռոզա Հովսեփյանի 7 ոչխարներից 5-ին: Մյուս երկուսը վերքերից սատկել են 2 օր հետո: Գայլերից փրկվել է միայն տիկին Ռոզայի միակ այծը: Գյուղացիների խոսքով չի եղել դեպք, որ գայլերը հասնեին մինչեւ գյուղ: Գյուղի հարակից անտառներում գայլեր լինում են, բայց տներ կամ գոմեր չէին մտնում: Գյուղացիները չգիտեն ինչ անեն. […]

Փաստաբանները գործադուլ կանեն՝ չեն դիմանում դատավորներին

Հունիսի 11-ին, ընդամենը  մեկ օրով, Հայաստանի փաստաբաննները գործադուլ կանեն: Ըստ նրանց հայտարարության` նրանք դժգոհ են Հայաստանի Վճռաբեկ դատարանի դատավորներից եւ այդ օրը լրագրողներին ներկայացնելու են իրենց պահանջները:  Այս մասին տեղեկացանք փաստաբաննների պաշտոնական կայք-էջից: Գործադուլին միացող փաստաբանները պետք է ստորագրեն կայքում տեղադրված հայտարարության տակ: Արդեն 100 փաստաբան միացել է ձեռնարկմանը:  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի