12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միկրոավտոբուսային երթուղիներից երկուսը վաղը գործելու է օրվա կեսից

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի  թթ 39 եւ 70 միկրոավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 21–ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղեւորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար  հայցում են  բնակչության ներողամտությունը ։  

Հասարակական զուգարանում գտնվել է թագուհու մազակալը

Ֆրանսիայի Ֆոնտենբլո դղյակի տարածքում գտնվող հասարակական զուգարանում մազակալ է գտնվել, որը, մասնագետների կարծիքով, պատկանում է Հենրի 2-րդի կնոջը` թագուհի Եկատերինա Մեդիչիին: Մեդիչիի աքսեսուարը գտնվել է վերակառուցողական աշխատանքների պատրաստվելու ժամանակ: Տարածքում աշխատողները ուշադրություն են դարձրել մազակալի վրայի “С” տառին, որը Մեդիչիի ամբողջական անվան առաջին տառն է` Catherine de Medicis: մասնագետների ենթադրությունները հաստատել են նաեւ զարդի վրայի […]

ՊՆ-ն հետեւում է “Հարսնաքարի” գործի ընթացքին

Այսօր  ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ՛՛Հունիսի 17-ին ՛՛Հարսնաքար՛՛  ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալվածներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետևում […]

GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը՝ հայատառ հաղորդագրություններով

՛՛Սմարթֆոնների պրեմիում դասին պատկանող GALAXY SIII -ը նոր բարձրություն է սահմանել իր հնարավորություններով։ Այն պարունակում է բազմաթիվ նորարարություններ։ Բացի այդ Samsung Electronics-ը ընդառաջ գնալով Հայաստանի կառավարության նախաձեռնությանը, ներդրել է այս սմարթֆոնում համակարգ, որը հնարավորություն է տալու ուղարկել եւ ստանալ հայատառ հաղորդագրություններ»,- ասաց Samsung Electronics-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝նշելով, որ իրենք […]

Շառլ Ազնավուրը հանդիպեց շանհայաբնակ հայության հետ

Հունիսի 18-ին Շանհայում կայացավ մեծ միջազգային ճանաչում ունեցող բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը: Հունիսի 19-ին Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ: Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրեց հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում […]

Հերթական ջրազրկվողը Մալաթիա- Սեբաստիան է

  ‘Երևան Ջուր’ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված,  հունիսի 21-ին` ժամը 10.00 – 22.00-ը,  կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զոր. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2 զանգվածների և հարակից տարածքների   ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

635 դիմորդ չի հաղթահարել անգլերենի շեմը

  Պետական ավարտական եւ միասնական քննությունների  շրջանակներում այսօր հրապարակվել են  օտար լեզվի քննությունների արդյունքները: ԳԹ կենտրոնից ստացած տվյալների համաձայն՝ անգլերենի քննությունից բացակայել է 357 դիմորդ, ներկայացել է 7816-ը, ֆրանսերենից ներկայացել է  434, բացակայել 13, գերմաներենից ներկայացել է  509, բացակայել` 12, իսպաներենից քննությանը մասնակցել է 24, իսկ քննության չի ներկայացել 1 դիմորդ,  իտալերենից եւ պարսկերենից բացականեր […]

Բոլորին հայտնի է, թե արտագաղթը Հայաստանում որ տարիներին, ինչ տեմպեր է ունեցել. վարչապետը` Արամ Մանուկյանին

  ԱԺ նորեկ` ՀԱԿ խմբակցության  քարտուղար ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր վարչապետին հարց ուղղեց արտագաղթի վերաբերյալ: Արամ Մանուկյանի խոսքով, արտագաղթի ծավալներն ահագնացող չափերի են հասնում: ”Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից գնացած-չեկածների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, 65 հազար էր, այս տարի հինգ ամսվա ընթացքում 69 հազար:Այս վիճակով օրը մոտավորապես 450 մարդ Հայաստանը լքում է“,-ասաց […]

Փախստականները դեռեւս ինտեգրման խնդիր ունեն /վիդեո/

“Հենարան”մամուլի ակումբում այսօրվա հյուրերը դպրոցական երեխաներն էին, ովքեր ամփոփեցին  “Փախստականների համաշխարհային օրը պատանիների աչքերով”  իրազեկման ծրագիրը: Կազմակերպված դասընթացներին մասնկացել է մոտ 60 պատանի, եւ մասնակիցները իրազեկվել են, թե ով է փախստականը, ով է ապաստան հայցողը, ինչպիսի անասելի զրկանքներ են անցնում նրանք: Սակայն դրանով իսկ փախստականները կարողանում են ինտեգրվել եւ նոր երկրում նոր կենսագրություն են կերտում: […]

Հայրապետյանը բացակայում էր, նրա անունից ընկերը խոսեց….

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն երեքշաբթի չի մասնակցել ԱԺ արտահերթ նիստին: Փոխարենը նրա ընկերն ու գործընկեր Սամվել Ալեքսանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայրապետյանին պատկանող  “Հարսնաքար” ռեստորանի անվտանգության աշխատակիցները ծեեծել են  բուժծառայության երեք աշխատակիցի: Նրանք  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ Վահե Ավետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: “Հայրապետյանն  ի՞նչ մեղավոր ա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված