20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամեն ծառայություն իր գինն ունի. Արա Բաբլոյան

Քաղաքացիների առողջության ապահովագրության խնդիրը պիտի քննարկման առարկա լինի ոչ միայն կառավարության կամ ԱԺ մակարդակներում, այլեւ՝ հասարակության շրջանում, քանի որ այս գործում շատ կարեւոր է մշտական տեղեկացվածությունը:

Այս հանգամանքն այսօր  շեշտեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ բժշկական նորագույն տեխնոլոգիաները մի կողմից աննախադեպ հնարավորություններ են տալիս, բայց եւ մյուս  կողմից բերում են ծառայությունների թանկացման՝ դրանք դարձնելով անհասանելի միջին եւ ցածր եկամուտներով մարդկանց:

Կառավարության առաջին քայլը, որով պետական հատվածն ամբողջությամբ մտավ ապահովագրական դաշտ, Արա Բաբլոյանը ողջունելի է համարում եվ նշում , որ հաջորդ փուլում ծրագրում կընդգրկվի մասնավոր հատվածը: ՛՛ Ինչու միանգամից չի արվում հարցին բանախոսը հարցով է պատասխանում՝ արդյո՞ք պատրաստ են ընկերությունները, ունե՞ն համապատասխան կրթվածության մասնագետներ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ եվ այլն:

՛՛ Եվ այո, եվ ոչ. դա աստիճանական պրոցես է: Մեր բուժհաստատությունները , որ տասնյակ տարիներ առաջ սովետական համակարգում են եղել, երբեւիցե չէին պատկերացնում, որ ծառայությունները պիտի լինեն վճարովի; Բայց ամեն ծառայություն իր գինն ունի եւ այն պիտի հատուցվի, իրականացնողներն էլ պիտի ստանան արժեքը՛՛,-համոզմունք հայտնեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ