12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարսելում կկառուցվի Ֆրանսիայի խոշորագույն մզկիթը

Մարսել քաղաքի դատարանը չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի խոշորագույն մզկիթի կառուցումն արգելող դատական որոշումը: Տեղի բնակիչներին հաջողվել էր արգելել մզկիթի կառուցումը` այն հիմքի վրա, որ այն չի համապատասխանում ճարտարապետական լանդշաֆտին, իսկ նախագծում բավարար տեղ չկա աղոթողների մեքենաների կանգառի համար: Ըստ նախագծի` մզկիթում տեղ կլինի  7 հազար աղոթողների համար, ինչպես նաեւ 25  մետր բարձրությամբ մինարեթ, թեյարան, ռեստորան […]

“Հարսնաքար”-ի զոռբաները կպատժվեն. Հայաստանի ոստիկանություն

“Հարսնաքար”  ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունիսի  19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս կապակցությամբ Հայաստանի ոստիկանությունը տարածել է հայտարարություն. “Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում եւ` ձերբակալություններ: Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ […]

Արարատի համար` ֆրանսիական “կայֆերով”. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի տեղեկություններով,  արդեն որոշակի ժամանակ է, ինչ Արարատի քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակ է, իսկ քարտուղարուհին այցելուներին տեղեկացնում է, թե նա գտնվում է մայրաքաղաքում` զբաղված քաղաքի խնդիրներով: Սակայն  թերթի  իրազեկ աղբյուրները պնդում են, թե քաղաքապետը գտնվում է Ֆրանսիայում, ուր անձնական բիզնես ունի եւ այլեւս ցանկություն չունի վերադառնալ հայրենիք, որովհետեւ ընտրությունների ժամանակ ներքաշվել է ինչ-որ ֆինանսական խնդիրների […]

Սուտ “խաբարներով” ինտրիգ չսարքել. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են,  որ գնալով խորանում է լարվածությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերություններում: Ըստ լուրերի` նրանց հակասությունը սկիզբ է առել մայիսի 6-ին կայացած ընտրական գործընթացների ժամանակ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը չի աշխատել Դալլաքյանի համար: Ավելին, Դարբինյանը անուղղակի խոչընդոտել է Դալլաքյանի բնականոն ընտրական քարոզարշավին: Դրա հետեւանքով նրանց հարաբերությունները քաղաքական […]

Հղի կնոջ փայծաղն էր պայթել. Հայկական ժամանակ

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում` Հանրապետական ծննդատանը նախօրեի առավոտյան մահացել է հղիության 9-րդ ամսում գտնվող 30-ամյա մի կին: Ըստ “Հայկական ժամանակ”-ի նա իր առաջին զավակներին` երկվորյակների էր սպասում: Մորից առաջ մահացել են դեռեւս չծնված երեխաները: Թերթի թղթակցի հետ զրույցում նշված կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ կինը իրենց մոտ է տեղափոխվել փայծաղի պատռվածքով` առավոտյան […]

Առանց քոռ կոպեկի` նախարար է դարձել. Երկիր

Քաղաքաշինության նորանշանակ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանը, վիրավորված “Երկիր”-ի երեկվա հրապարակումից, զանգահարել էր խմբագրություն եւ հերքում էր պահանջում: Նա հայտարարել է, որ թերթի` “Նախարարի աթոռն աճուրդով է գնվել” հրապարակումն իրականության հետ որեւէ կապ չունի: “ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի եւ կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով […]

ՀՀԿ-ին չի մտահոգում ԲՀԿ-ի որոշումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ Հանրապետական կուսակցությանը  չի մտահոգում այն փաստը, որ ԲՀԿ-ն վաղը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին Henaran.am-ի հարցմանը ի պատասխան ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, յուրաքանչյուր խմբակցության որոշելիքն է, թե ինչպես քվեարկի այս կամ այն նախագծին: ”ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն, իսկ կառավարության այս ծրագիրը, որի հիմքում ընկած է նախագահի, ՀՀԿ-ի […]

“Իմ անուշ երազ, իմ Երեւան…”. վերջին օրը հատուկ կարիքավոր մարդկանցն էր /վիդեո/

Արդեն 15 օր է, ինչ Ամերիա բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ “Երազանքների պատին” երիտասարդները փակցնում են իրենց երազանքները: “Իմ անուշ երազ, իմ տուն Երեւան….” շարժական պատը անցած օրերին տեղադրվել է մայրաքաղաքի տարբեր մասերում: Այսօր պատը վերջնական տեսք ստացավ Կասկադում: Ամփոփիչ միջոցառմանը մասնակցեցին  “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության “Արեւածաղիկ” մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիաակումբի անդամները, հատուկ կարիքավոր […]

Ազատազրկման է ենթարկվել Իլհամ Ալիեւը

Ադրբեջանի Խազարի շրջանային դատարանն ավարտել է աստվածաբան Իլհամ Ալիեւի նկատմամբ դատական գործը: Նա ձերբակալվել էր այս տարվա փետրվարին եւ մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետով` զենք եւ զինամթերք ապօրինի պահելու եւ վաճառելու  համար: Դատավոր Ֆաթիմա Միրիեւայի որոշմամբ` Ալիեւը դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման, հաղորդում է “Regnum”-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված