28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քթի վիրահատությունից հետո կոմայի մեջ հայտնված աղջկա վիճակը շարունակում է նույնը մնալ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրաբուժությունից հետո կոմայի մեջ հայտնված 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի առողջական վիճակին: Նախարարն ասել է, որ դեռեւս հստակ չեն կարող ասել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ աղջիկը կոմայի մեջ է հայտնվել: Նման դեպքեր, Քուշկյանի խոսքով, հազվադեպ են եղել: “Հստակ չեմ կարող […]

Օպերացիա Արթիկում.տարել են արթիկցիների սարսափ հայտնի “Չամիչին”

Henaran.am-ի Արթիկի աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքի կենտրոնում գտնվող “Աղա” խանութներից մեկի ամուսին սեփականատերերին` Արմենուհի եւ Արտուշյա Աղաջանյաններին` հատուկ ջոկատայինները տարել են իրենց հետ: Շատ փողեր ունենալու պատճառով կնոջը Արթիկում “Չամիչ” մականունն են տվել: Նրանք Արթիկում հայտնի են որպես տոկոսով փող տվողներ, եւ ըստ արթիկցիների` շատ մարդկանց “ոսկիներն են անտեղի յուրացրել”: Չամիչը արթիկցիների ահ ու […]

Բրիտանական թանգարանից կա դրական արձագանք՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա, որին մասնակցում էին հարյուրավոր երիտասարդներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին […]

Ոչ ոք չի ուզում, որ հուշարձանը խաթարվի. Հասմիկ Պողոսյանը` “Փակ շուկայի” մասին

“Փակ շուկայի հետ կապված Երևանի քաղաքապետարանը սպառիչ պատասխան տվել է և ես ավելացնելու որևէ բան չունեմ”,-այօսր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադառնալով “Փակ շուկայի” խնդրին, ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: “Ահազանգ եղան այն պահին, երբ որ գործողությունները կատարվել էին: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե քաղաքում ինչքան օբյեկտներ կան, իսկ որևէ մի անգամ հարց […]

“Տիտանիկի” կործանման պատճառը կարող էր լինել 1400 տարին մեկ կատարվող երեւույթը

Ամերիկացի աստղագետները զարմանալի եզրակացության են եկել: Պարզվում է, որ 1912-ի ապրիլի 15-ին խորտակված “Տիտանիկի” կործանման պատճառը հնարավոր է այն է եղել, որ Լուսինը նավի խորտակումից 3 ամիս առաջ գտնվել է Երկրից մինիմալ հեռավորության վրա: Նման բան լինում է 1400 տարին մեկ: Դոնալդ Օլսոնը եւ Ռասել Դեշերը Տեքսասի համալսարանից, ինչպես նաեւ նրանց գործընկեր Ռոջեր Սինոտը` “Sky […]

Հեշտ չէ կնոջը քաղաքականության մեջ

“Մենք բոլորս շատ կարեւոր ենք տղամարդկանց համար, դառնանք ավելի կարեւոր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կանանց միջազգային օրվան ընդառաջ նման ցանկություն հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ թեմայով քննարկմանը ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց, որ հարցն ավելի շուտ ոչ թե քաղաքական է, այլ` քաղաքակրթական: Կին պատգամավորը նշեց, որ կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին միայն հարստացնում […]

Ինչ հոգեւոր անվտանգության մասին է խոսքը

Այսօր Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն` 14 ճյուղերով, որոնցից 55-ը  աղանդներ են: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն’’ ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նա հավելեց, որ հոգեւոր վտանգ սպառնում է թե մեր քրիստոնեական կրոնին, թե մշակույթին, թե հեռուստատեսությանը, թե բեմին: Բանախոսը  լրագրողներին ցույց տվեց […]

Քիչ խոսիր ‘Կյանքի խոսք’-ի դեմ, թե չէ դատի կտան

  Հայաստանում հոգեւոր անվտանգության լուրջ խնդիրներ ունենք: Այսօր Հենարան մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Սուրբ Երրորդություն եկեղեցու  հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով` անընդմեջ խոսում են ժողովրդավարական արժեքներից` խոսքի ազատություն, խղճի ազատություն: ‘’Երեւի լավ արժեքներ են, ասում եմ երեւի, քանի որ տեսնում եմ, որ այդ լավ արժեքները բացասական հետեւանքների են հանգեցնում’’,- ասաց Տեր […]

Եվրոտեսիլի գործադիր կառավարիչը հիասթափված է հայերի կայացրած որոշումից

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ‘Եվրատեսիլ‘ երգի մրցույթին: Այսօր այդ մասին Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը: Հիշեցնենք, որ  Բաքվում Եվրատեսիլին մասնակցության վերաբերյալ հայ հասարակության կարծիքը կիսվել էր: Հայաստանից ՝ Բաքվի Եվրատեսիլին մասնակցի հիմնական թեկնածուներ էին համարվում Դորիանսն ու Լուսիա մունը, ովքեր նաեւ իրենց երգերն էին պատրաստել Եվրատեսիլի համար ու ներկայացրել հանրության դատին: […]

Գաղթականի ընտանիքում ծնված Սարկոզին բողոքում է գաղթականներից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայում չափից շատ են գաղթականները, հաղորդում է “AFP”-ը: Նախագահի խոսքվ` գաղթականների ինտեգրացիայի համակարգը գնալով ավելի ու ավելի վատ է աշխատոում, քանի որ կառավարությունը չի կարողանում նրանց համար բնակավայր, աշխատանք եւ դպրոցներ  ապահովել: Սարկոզին կրկնել է իր նախընտրական խոստումը` կիսով չափ կրճատել գաղթականների թիվը: Հիշեցնենք, որ փետրվարին Սարկոզին հայտարարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի