20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բժիշկը կարող է իր աշխատանքը նվիրել հիվանդին, բայց ոչ դեղորայքն ու անհրաժեշտ նյութերը. սրտաբան

Առողջապահության ոլորտի կանոնակարգման հարցում  մեծ դերակատարություն պետք է ունենա պետությունը:

Այսօր, լրագրողների հետ խոսելով այս մասին, ՛՛Քանկոր՛՛ բժշկական կենտրոնի ղեկավար սրտաբան Շահեն Խաչատրյանը  մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ մեր երկրում սնկի պես աճած սրտաբանական կենտրոնները թեեւ հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով, բայց  չունեն համապատասխան մասնագետներ: Սրտաբանի դիտարկմամբ՝ Հայաստանում չկա սրտի միջամտային՝օրենքով գրանցված վիրաբույժ, բայց սրտի ստենդավորում կատարվում է : Բժշկի խոսքով՝ մեզ մոտ բժիշկներն ըստ հայեցողության են բուժում, ինչն  անթույլատրելի է։

Սրտաբանի համոզմամբ՝  հասարակությունը պետք է բժշկության ոլորտում պահանջի օրինական դաշտ:՛՛Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց ճիշտ են բուժում, որ իրենց ճիշտ դեղեր են տալիս,- ասաց նա:

Բժիշն անդրադարձավ նաեւ վիրահատության ՝  հասարակության լայն խավերին անմատչելիությանը: ՛՛Վիրահատությունը շատ թանկ է։ Մարդը գումար չունի։ Բժիշկը կարող է իր աշխատանքը նվիրել նրան, բայց ոչ դեղորայքն ու անհրաժեշտ նյութերը: Ու ստացվում է, որ մարդը դատապարտված է՛՛,- նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ