20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ծառուկյան”-ի տնօրենը զայրացավ

Օրեր առաջ Henaran.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից փորձել էր պարզել, թե ինչն է պատճառը, որ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը միայն մեկ ուղղությամբ է իրականացնում բարեգործությունը: Ուրիխանյանը ասաց, որ ինքը ԲՀԿ-ի խոսնակն է, եւ ոչ հիմնադրամի:

Henaran.am-ը այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեց ստանալ հիմանդրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանից:

-Պ-ն Հովհաննիսյան, ասում եք երթուղին ուսանողական է, բայց հիմա դասեր չկան եւ վերջին ավտոպատահարը երբ գրանցվեց, բարեգործական “Պազ”-ի մեջ ոչ մի ուսանող չկար:/Հիշեցնենք, որ օրերս վթարվել էր բարեգործական “Պազ” ավոտբուսը եւ 8 ուղեւոր տուժել էին-խմբ./

-Դե կապ չունի, պահանջարկը մեծ է, մենք ուզում ենք օգնել սոցիալապես անապահովներին, դրա համար այս օրերին նաեւ ոչ ուսանողներն են օգտվում: Հնարավորություն չունենք, մեծ ֆինանսներ են պետք, թե չէ շատ ուղղություններով բարեգործություն կանեինք:

-Պ-ն Հովհաննիսյան, Երեւան-Աբովյան ուղղությամբ երթուղիներ շատ կան`267,261,0. ինչո՞ւ է Ձեր բարեգործությունը միայն մեկ երթուղու թիվ 259-ի տարածքը ընդգրկում:

-Դա քո իրավասության մեջ չի մտնում: Կարգին հարց տուր, կարգին պատասխանեմ, ի՞նչ ես հարցնում…

Զարմանալի է, որ մեր հարցը հունից հանեց հիմնադրամի տնօրենին: Ի գիտություն նրան` նշենք, որ հարցը լրագրողական էթիկայի սահմանում էր, եւ նրան էլ խորհուրդ կտայինք մեկ անգամ եւս կարդալ “Բարեգործության մասին” եւ “Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ