10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀԱԿ պատգամավորները 2 անգամ են երդվել. Հրապարակ

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Արամ Մանուկյանն ասել էր, որ իրենք պառլամենտում չեն երդվել “գողերի առաջ, չընտրվածների առաջ, մենք երդվում ենք ժողովրդի առաջ”, եւ Ազատության հրապարակում կարդացել էր պատգամավորի երդման տեքստը, ու երդվել էին:

“Հայկական ժամանակ”-ը նկատում է, որ  դա ընդամենը թատերական ժեստ է եղել, քանի որ ՀԱԿ ներկայացուցիչները խորհրդարանում Հովիկ Աբրահամյանի երդման տեքստը կարդալուց եւ “երդվում եմ” ասելուց հետո երդվել են դահլիճում, ինչը լրագրողական օթյակից շատ հստակ երեւացել է:

Ի դեպ, դա արձանագրված է նաեւ “parliament.am” կայքում` հունիսի 20-ի նիստի ուղիղ հեռարձակման հոլովակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ